Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հաղորդագրությունից:
«Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի դեպարտամենտի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ: