Ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցներն այցելել են Հայաստան՝ TRIPP նախագծի իրականացման հետ կապված տարածքն ուսումնասիրելու համար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու TRIPP -ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
Կառավարությունից հայտնում են, որ ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Հաղորդվում է, որ Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ընկերության աշխատակիցները ներկայացրել են տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման աշխատանքների հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները։








