ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար:
Նոյեմբերի 30–ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը մի բանաձև ընդունեց, որը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և պահանջում է անհապաղ դուրս գալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից։
«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան», – Twitter-ում գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին նման բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։