«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից՝ իրեն վարկաբեկելու և որպես կոռուպցիոներ դիտարկելու համար։
Բանն այն է, որ դեռ հոկտեմբեր ամսին լրագրողները Անդրանիկ Քոչարյանին հարցնում են՝ հնարավո՞ր է, որ որոշ ՔՊ-ականներ իրենից դժգոհություններ ունեն, ինչպես, օրինակ, Հրաչյա Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Սիսակ Գաբրիելյանը։ Քոչարյանը պնդում է, որ տեղյակ չէ, բայց հիշում է կոնկրետ միջադեպ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ կապված, երբ դիմում է նրան «Արագած» ռազմարդյունաբերության գործարանի հոսքագծերի հետ վերաբերյալ խնդրով, սակայն, ինչպես հետո պարզվում է, խնդիրը Փամբուխչյանը չի կատարում։
«Մեկ էլ կարդացել եմ իր մասին «Հետք»-ում գրված հոդվածը՝ կապված «Սպայկայի» 1,5 մլրդ դրամ վարկավորման հետ», – աում է Անդրանիկ Քոչարյանը ։
Հարցին՝ այսինքն Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է, որ չի կարող ասել, քանի որ չեն կարող հայտարարել մի բան, քանի դեռ քննություն չկա։
«Բայց ինձ մտահոգում է «Սպայկայի» հետ առնչվող պատմությունները», – հրապարակավ ասում է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաև 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել բանկից եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ նվեր։ Բացի այս պատմությունից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների մոտ վստահ պնդել է, թե Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուց՝ Դավիթ Սեդրակյանից, ավտոմեքենա է նվեր ստացել, թաքցրել հանրությունից, իր թիմից:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցադրումներով դիմել է Արմեն Փամբուխչյանին՝ պարզելու, թե որքանով են իրական այս տեղեկությունները, եւ պատրաստվում է արդյոք Արմեն Փամբուխչյանը աշխատանքից ազատման դիմում գրել եւ հրաժարվել Երեւանի ավագանու իր մանդատից. սակայն Փամբուխչյանը, մեր այս հարցերին ի պատասխան, նշեց, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Տեղեկացնենք, որ Արմեն Փամբուխչյանը 2021 թվականին գնել է LEXUS մակնիշի մեքենա, իսկ ահա փոխքաղաքապետի կինը տարվա ընթացքում մեքենաներ է գնել և վաճառել։
Մասնավորապես, կինը՝ Սոսե Բաղդասարյանը, ով աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, 2023 թվականին գնել է NISSAN մակնիշի մեքենա 4 մլն 463 հազար դրամ արժողությամբ և LEXUS մակնիշի մեքենա՝ 10 մլն 600 հազար դրամ արժողությամբ։ Երկրորդ գնումն իրականցվել է 7 ամիս ընդմիջումից հետո։ Նույն թվականին փոխքաղաքապետի կինը վաճառել է NISSAN մակնիշի մեքենան 1 մլն դրամ ավելի թանկ արժեքով՝ 5 մլն 432 հազար դրամով։ Հիմա մեր գործընկերները Փամբուխչյանի կնոջը տեսնում են Jeep-ով աշխատանքի գնալիս: