«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում ասում են, թե՝ ՔՊ խմբակցության ժողովին Փաշինյանը ոչ միայն իրենց շարքերից հեռացրել է պատգամավոր Հակոբ Ասլանյանին, այլ գյումրեցի պատգամավորներին, մեղմ ասած, «բեզբոժնի» գամել է անարգանքի սյանը: Վերջիններս գլուխները կախ` «ճիշտ եք, մեղավոր ենք, շեֆ ջան» տոնով՝ համաձայնել են բոլոր քննադատություններին։
Բայց դա չի մեղմել «շեֆի» վերաբերմունքը, նրանց մեկ ամիս ժամանակ է տվել, որպեսզի շահեն գյումրեցիների սերը, հակառակ պարագայում՝ տարին «SMS խնդրանքով» կսկսվի նրանց համար»: