Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տապալված օպերացիայի արդյունքում տուժել է միայն տվյալներ հաղորդող դատապարտյալը. «Հրապարակ»

17/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնել էինք արդարադատության նախարարության«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։ Ահազանգ ստանալով դատապարտյալներից, որ բերդում կազմակերպված է թմրանյութերի շրջանառություն, ԱԱԾ հատուկ ջոկատայինների ահռելի մի խումբ անսպասելի մուտք էր գործել բերդ, ավտոմատները ձեռքներին, առանց արդարադատության  նախարարության ղեկավարությանը տեղյակ պահելու, անցել էին բոլոր խցերով եւ աշխատակիցների աշխատասենյակներով, գետնին պառկեցրել անձնակազմին ու կալանավորներին։

Այնուհետեւ, գիշերով այցելել էին նաեւ բերդի ղեկավար աշխատողների տները եւ այստեղ նույնպես խուզարկություններ իրականացրել, սակայն ընդամենը 1 փամփուշտ էին գտել, բայց ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, եւ ռեյդն իրականացրած կառույցների հետ հարաբերությունները լարվել էին։ Պաշտոնական պարզաբանման համար գրավոր դիմել էինք պետական մարմիններին՝ Քրեակատարողական ծառայություն եւ ԱԱԾ։

ԱԱԾ-ից պատասխանել են․ «Ձեր  կողմից նշված քրեակատարողական հիմնարկում  համապատասխան գործողությունները կատարվել են ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում, ուստի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ չեն կարող տրամադրվել»։ Եզրակացնում ենք, որ Քննչական կոմիտեն այս գործով վարույթ է քննում։ Մոտավորապես նույն պատասխանը ստացանք նաեւ ՔԿԾ-ից։ Մեր տեղեկություններով, հատուկ ջոկատայինները ոչինչ չեն գտել ո՛չ բերդի աշխատակիցների տներում եւ աշխատասենյակներում, ո՛չ էլ դատապարտյալների խցերում։ Տապալված օպերացիայի արդյունքում տուժել է միայն տվյալներ հաղորդող դատապարտյալը, որին սուտ մատնության մեղադրանք են առաջադրել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիլիջանում և Հաղարծինում պարզապես «արտակարգ վիճակ» էր. ի մի էին բերվել ոչ միայն Տավուշի մարզի իրավապահները, այլև մեծաքանակ «օժանդակ ուժեր» Երևանից. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ»

03/02/2026
Մամուլի տեսություն

Այն, ինչ քողարկում է Փաշինյանը, բարձրաձայնում է Քրիստինե Պողոսյանի աթեիստ եղբայրը. «Հրապարակ»

02/02/2026
Մամուլի տեսություն

ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ»

31/01/2026
Մամուլի տեսություն

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

30/01/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը. «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական