Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Վարդազարյան

06/07/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գաղտնի ձայնագրության հրապարակմամբ հիմնական ակնկալիքներն արդարացվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Պատկերացրեք՝ այո։  Իմ նպատակը չի եղել Ջհանգիրյանի հրաժարականը։ Ես ձայնագրելով և ձայնագրությունը հրապարակելով մեկ նպատակ եմ հետապնդել»,- ասել է Ռ. Վարդազարյանը՝ անդրադառնալով հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը և հարցին՝ արդյոք ձայնագրության հրապարակումից հետո իր ակնկալիքներն արդարացվել են։

Ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը հանրայինի եթերում հաստատել է, որ ԲԴԽ նախագահին հարկադրվել է հրաժարական տալ, անձամբ ինքը բանակցություններ է վարել՝ խոստովանելով, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այդքան էլ հեշտ գործ չէ։

Վարդազարյանն ամրագրել է, որ, այո,  հեշտ բան չէ, առաջին օրվանից ծանոթ էր օրակարգին, բայց ինքը  հրաժարական չի տվել։

«Բիրտ ուժ կիրառելով, ապօրինություն անելով հասան իմ լիազորությունների դադարեցմանը՝ առանց իմ հրաժարականի»,- ասաց Վարդազարյանը՝ հավելելով, որ իրեն առաջարկել են մնալ դատավոր, մնալ ԲԴԽ անդամ և հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչը ևս մերժել է. «Գտել եմ, որ չկա Հայաստանում այնպիսի մարդ և այնպիսի մեխանիզմ, որ կարող է պահանջել իմ հրաժարականը»։

Փոխարենը հրաժարական  տվեց Ջհանգիրյանը։

«Դատական իշխանությունը փրկվեց այն բիրտ ուժ կիրառողից, որն իրենց նկատմամբ այդ պատվերն իջեցնում էր և հետևում էր, որ այդ պատվերը կատարվեր»,- արձագանքել է Վարդազարյանը։

Վարդազարյանի արձանագրմամբ՝  իր նկատմամբ իրականացվող հետապնդումը՝ թե ԲԴԽ-ի կողմից, թե՛ քրեական հետապնդման առումով՝ քաղաքական է, ինքը պայքարելու է դրանց դեմ։

«Սկզբունքորեն վերադառնալու եմ իմ աշխատանքին, դա ժամանակի հարց է՝ ընդամենը։ Ինձ համար դա սկզբունքային է, թեկուզ մեկ օրով վերականգնվելու եմ, մեկ-երկու մարդ պատժվելու է, որոնք ակնհայտ անարդար որոշումներ են կայացրել՝ իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ»,- ընդգծեց Վարդազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստրասբուգում քննարկվել է, որ անընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում

Հաջորդ գրառումը

Հանրային քննարկում՝ Սարյանի արձանի մոտ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Հաջորդ գրառումը

Հանրային քննարկում՝ Սարյանի արձանի մոտ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ...

ԿարդալDetails

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական