«Հրապարակ» թերթը գրում է. «Պետնախարարի պաշտոն չստանալուց հետո Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի հանձնվել, արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ որոշել է նոր շարժում սկսել՝ իշխանափոխության պահանջով։ Նա առայժմ փակ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, քննարկում է իր գաղափարները։ Իսկ թե որ պահից եւ ինչպես կակտիվանա, մեր աղբյուրները լռում են։
Օրերս իր տեսաուղերձում Բաբայանը հայտարարեց՝ այլեւս որեւէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի․ «Ես այլեւս պատրաստ չեմ որեւէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն»։