Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որոնք են Արցախի 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք մատուցել են շինարարական և ճանապարհաշինարարական ծառայություններ․ «Ժողովուրդ»

31/08/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի, 2021թ.-ի 9 ամիսների ընթացքում մատուցել են շինարարական և ճանապարհաշինարարական ծառայություններ:

Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ 1. Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից ստացել է 1,88 մլրդ (կազմում է բոլոր պատվերների 48 տոկոսը) դրամի պատվերներ։ Ընկերությունը ճանապարհներ է վերանորոգել, ասֆալտապատել ու բարեկարգել։ «Քարավանը» պետական ռեգիստրում գրանցվել է 2002թ.-ին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերներով «Քարավանը» 3,53 մլրդ դրամի դիմաց վերակառուցել է Մ-2 ճանապարհից Կոճողոտ համայնք տանող, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15 կմ և Մ-2 ճանապարհից Վերին Հոռաթաղ համայնք տանող ճանապարհի 2 կմ հատվածները:

2. Երկրորդը «Կապավոր» ընկերությունն է, որի 93,75 տոկոս բաժնեմասը պատկանում է շինարար Արման Հակոբջանյանին: Մնացած բաժնետոմսերը պատկանում են Հակոբջանյանների ընտանիքին՝ 2,5 տոկոսը նրա քրոջը՝ Հայաստանում բնակվող գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանին, որը եղել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առողջապահության հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, շինարար, 2006-2007 թթ. Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:

Ընկերությունը 2020-ի 9 ամիսների ընթացքում 366,5 մլն դրամի ավտոճանապարհներ է վերակառուցել, փոսային վերանորոգումներ իրականացրել և բարեկարգել Ստեփանակերտի փողոցները:

«Կապավորը» 2014-2020 թթ. (6,5 տարվա ընթացքում) Ստեփանակերտ քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ծավալներով 6-րդն էր (աշխատանքի ծավալը կազմում էր 173,3 մլն դրամ):

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով «Կապավորը» 449 մլն դրամի դիմաց Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածն է վերակառուցել:

3. «Ռոբ-շին» ՍՊԸ-ն ևս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը: Պետական ռեգիստրում գրանցվել է 2011թ.-ին։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է: Նա նույնպես Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ Ռոլանդ Այդինյանը ժամանակին եղել է Քարվաճառի քաղաքապետը։ Վերջերս նա Արցախի ԱԱԾ-ում պաշտոն է ստացել:

Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում ու երբ է աշխատանքի ընդունվել, Արցախի ԱԱԾ-ից մանրամասներ չհաղորդեցին: Պաշտոնական գրության մեջ միայն ասվում է, որ Ռոլանդ Ռոբերտի Այդինյանը ծառայում է Արցախի Ազգային անվտանգության մարմիններում. «Ձեր կողմից հայցվող տվյալները գաղտնագրված են, ուստի հնարավոր չէ տրամադրել»: «Ռոբ-շինի» հետ Արցախի քաղաքաշինության նախարարության հետ կնքած պայմանագրերի գումարային ծավալը կազմում է 290 մլն դրամ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք», ովքեր պատերազմի գլխավոր պատասխանատուի փոխարեն, ում ասես չեն կալանավորել

Հաջորդ գրառումը

Azerbaijan Defies International Community’s Agenda

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

19/06/2025
Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Հաջորդ գրառումը

Azerbaijan Defies International Community’s Agenda

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել, լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին...

ԿարդալDetails

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական