Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»

04/02/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․

Անցած ու ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել ներկա պահին կողմնորոշվելու տեսանկյունից ու վեր հանել էական օրինաչափություններ։ Այս առումով հետաքրքրական դիտարկման առարկա են հատկապես Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում տեղի ունեցած զարգացումները։ Պատերազմի խայտառակ արդյունքներին հաջորդեց Հայաստանում ներքաղաքական կյանքում բողոքի պոռթկումը։ Նախ՝ ձևավորվեց «Հայրենիքի փրկության շարժումը», ապա մշտական ցույցեր սկսվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

2021 թվականի ապրիլին Փաշինյանը ձևական հրաժարական տվեց, ու հունիսին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում էին նախկին երեք նախագահները։ Իշխանություններին հակազդելու տեսանկյունից հատկապես նկատելի էր երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը։ Դրա համար էլ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը առանձնահատուկ փորձում էր հակադրվել կոնկրետ երկու նախկին նախագահներին։ Հիմնական ընդդիմադիր ուժի դերակատարությունն իր վրա վերցրեց «Հայաստան դաշինքը»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ ընդդիմադիր ուժերից ստանալով ամենաշատ ձայները։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել։

Դրանից հետո սկսեցին մեղադրանքներ հնչել այն մասին, որ Հայաստանի նախկին ղեկավարները՝ մասնավորապես երկրորդ ու երրորդ նախագահները ընդդիմադիր դաշտն իրենցով են արել, դրա արդյունքում էլ Փաշինյանը հնարավորություն ստացավ վերարտադրվելու։ Այլ կերպ ասած՝ հիմնական թեզն այն էր, թե «նախկինները» նպաստեցին Փաշինյանի վերընտրվելուն։ Որպես հիմնավորում ներկայացվում էր այն փաստարկը, թե ժողովուրդը չէր ցանկանում նախկինների վերադարձը, դրա համար էլ նորից ձայն տվեց պարտված, կապիտուլ յացիոն ակտ ստորագրած Փաշինյանին։

Այսինքն, եթե նախկին նախագահները չմտնեին քաղաքական պայքարի մեջ, միգուցե ժողովուրդը հեռացներ Փաշինյանին։ Նույն թեզը հետագայում ևս դարձավ առանձին շրջանակների «սիրելին»: Քանզի Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, հակառակորդն առավել համարձակ քայլերի անցավ, և Հայաստանը շարունակեց նոր հարվածների ենթարկվել, ուստի, հաշվի առնելով անվտանգային ծայրահեղ իրավիճակը, անցյալ տարվա մայիսից ընդդիմությունը սկսեց հանրահավաքային պայքարը՝ սկզբնավորելով «Դիմադրություն» շարժումը։

Տևական ցույցերին ու հավաքներին իրենց մասնակցությունն էին բերում երկրորդ և երրորդ նախագահները։ Եվ այդ ֆոնին կրկին հրապարակ էին նետվում դատողություններ, թե «նախկինների» ներկայությունն է խանգարում, որ ժողովուրդը «հարյուրհազարներով» դուրս գա փողոց ու տապալի Փաշինյանի իշխանությունը։ Ցանկացած կարծիք կյանքի իրավունք ունի:

Համարենք, որ վերոնշյալ կարծիքն ունեցողներն իրենց փաստարկներն ունեն, և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էր խանգարում ձերբազատվել, առաջին նախագահի որակմամբ, «ազգակործան պատուհասից»։ Բայց… արդեն բավական ժամանակ է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը ակցիաներ չի կազմակերպում, իսկ մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանը բավականին պասիվ է։ Ինչ պատճառներով կամ ինչ հանգամանքներից ելնելով՝ այլ խոսակցության նյութ է: Այս պահին փաստը մնում է փաստ, որ փողոցն ազատ է:

Բայց… Անվտանգային խնդիրները շարունակում են սրվել, Լաչինի միջանցքի փակման արդյունքում Արցախում հումանիտար աղետը շարունակվում է, գործող իշխանությունները շարունակում են կործանարար ուղին, ու հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս «հարյուր հազարներով»: Ավելին, կարելի է ասել՝ ընդհանրապես փողոց դուրս չի գալիս, որ «սրբի ու տանի» Փաշինյանի իշխանությանը։ Ընդ որում, կարևոր չէ, թե մարդիկ ում հետևից կգնան, ինչ նոր ուժեր կառաջնորդեն հասարակությանը: Փաստն այն է, որ «հացից կտրվելու» վտանգի առաջ կանգնած «տոնավաճառցիները» հարյուրներով այսօր փողոց են դուրս գալիս, իսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերով շարժ չի նկատվում:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը երևի թե այսօր ամենակարևորներից է: Այս ամենն իրականում շատ ավելի խորքային պատճառներ ունի և վաղուց որևէ կերպ չի տեղավորվում «նախկիններ-ներկաներ»-ի տիրույթում: Ավելին, շատ հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ժամանակին պնդում էին, թե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց նախկին նախագահների պատճառով, թե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է նույն պատճառով, այսօր մեղադրում են նույն «նախկիններին» պասիվության ու ժողովրդին փողոց չհանելու մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Թե բա չի կարելի ձվով հարվածել մեքենային, որի մեջ վարչապետն է, բայց կարելի էր 5000-ից ավել մատաղ սերնդի միտումնավոր տանել սպանդի. Խորեն Մարդոյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ»

31/01/2026
Մամուլի տեսություն

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

30/01/2026
Մամուլի տեսություն

Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»

29/01/2026
Մամուլի տեսություն

Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ»

28/01/2026
Հաջորդ գրառումը

Թե բա չի կարելի ձվով հարվածել մեքենային, որի մեջ վարչապետն է, բայց կարելի էր 5000-ից ավել մատաղ սերնդի միտումնավոր տանել սպանդի. Խորեն Մարդոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական