Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի ֆեյք «ասուլիսի» «պերճանքն» ու թշվառությունը․ «Իրավունք»

10/01/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր «ասուլիս» կտա, որին, ըստ կառավարությունում շրջանառվող շշուկների, մասնակցելու են այն լրատվամիջոցները, որոնց ընտրությունը կատարել է ֆեյքերի ՊՈԱԿ համբավը վաստակած գերատեսչության նախկին ղեկավար, այժմ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Հատկանշական է այն, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ Փաշինյանը պատասխանելու է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` ոչ թե հեռահար տարբերակով` Հանրային հեռուստաընկերության միջոցով, այլ ուղիղ աչքերի մեջ նայելով: Սակայն, նրա «դուխի» հետ կապված «տեխնիկական» խնդիրներ են առաջացել: Այսպիսով` «ասուլիսին» հրավիրյալ լրատվամիջոցների ցանկից դուրս են մնացել արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «Իրավունքը»։ 

Մասնավորապես` չեն հրավիրվել այն լրագրողները, ովքեր այս կամ այն փուլում աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանի ականջին ոչ հաճո հարցեր հնչեցնելով: Թե ի՞նչ բացատրություն ունեն այս ամենի վերաբերյալ կառավարության լրատվականի ներկայացուցիչները, այդպես էլ պարզել չհաջողվեց, որովհետեւ կապի միջոցներով հանդերձ «իջել են ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը»:

Ի դեպ, «ասուլիսի» կազմակերպման ողջ գործընթացը կազմակերպվել է «տակից», չկա դրա վերաբերյալ որեւէ հայտարարություն կառավարության կողմից, չկա մամլո հաղորդագրություն եւ անգամ փաշինյանական ֆեյսբուքյան գրառում: Միայն որոշ ԶԼՄ ներկայացուցիչների զանգել են ու ասել, թե հրավիրված են, որից ոմանք շոյվել են, ոմանք էլ որոշել բոյկոտել:

Այդուհանդերձ, մի քանի տասնյակ ԶԼՄ ներկա կլինի Փաշինյանի ասուլիսին` ապահովելով թոք-շոուն: Իհարկե, մեր ընթերցողները կհիշեն, որ ժամանակին միասնական բոյկոտ կար ԶԼՄ-ների կողմից, անգամ Փաշինյանի հեռահար ասուլիսներին չմասնակցելու, բայց, արի ու տես, որ իրավիճակ է փոխվել: Խորհրդարանական ընդդիմությունը վերադարձավ Ազգային ժողով, որոշ լրագրողներ էլ` Փաշինյանի «ասուլիսներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի քանի երկրների դեսպաններ «բողոքի նոտա» են հղել ՔՊ-ին․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Մամուլի տեսություն

Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը հարթ չի անցել. «Հրապարակ»

15/11/2025
Հաջորդ գրառումը

Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական