Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունում տեղյակ չեն, թե ում կողմից եւ ինչ իրավական հիմքի վրա է պատրաստվել այն մակետը, որը ձեռքին Փաշինյանը շրջում է. «Փաստինֆո»

03/04/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարությունում դժվարանում են ասել, թե ինչի հիման վրա է կազմվել այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել էր ինչ-որ թիթեղյա մակետով՝ պնդելով, թե դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որի ամբողջականությունը պատրաստ են պաշտպանել։

Այդ թիթեղը դարձել է Նիկոլը Փաշինյանի գրեթե մշտական ուղեկիցը՝ անգամ քպականների հետ հանդիպումների ժամանակ։

«Փաստինֆո»-ն մարտի 21-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ի՞նչ քարտեզների հիման վրա է կազմվել։ Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է։ Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել։ Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը այն ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում։

Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ են սահմանագծում սկսել Տավուշից։ Հարցմամբ՝ հիշեցրել էինք, սահմանագծումը, փաստացի, սկսվել է Սյունիքից ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախևառաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները։

Արդյոք հայկական կողմը պատրաստակա՞մ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույնն կերպ կհանձնի նաեւ Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսեւորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից։

Սակայն պարզվեց, որ նշված հարցերից ոչ մեկի պատասխանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չունի։ Չգիտեն անգամ Փաշինյանի՝ շրջանառության մեջ դրած մակետի իրավական հիմնավորումները ու մեկ ամիս ժամանակ են խնդրել՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու եւ հարցերին պատասխանելու համար։ Սա եւս մեկ առիթ է ՀՀ դատախազության համար (ընդգծենք՝ ՀՀ եւ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի դատախազության- խմբ) վարույթ նախաձեռնել՝ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով։

Բավական է միայն մեկ մեջբերում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածից՝ Պետական դավաճանություն է համարվում թշնամու կողմն անցնելը, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ ՀՀ քաղաքացի համարվող Նիկոլ Փաշինյանը որեւէ առիթ բաց չի թողնում թշնամու պահանջները հիմնավորելու համար, ավելին՝ իր հրապարակային խոսույթով հիմքեր է ստեղծում, որ Ադրբեջանը հիմքեր ունենա ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար։ ՀՀ կառավարության աշխատակազմն այսօր եւս մեկ անգամ փաստել է, որ այս պահին չունեն որեւէ իրավական հիմնավորում Փաշինյանի հրապարակային խոսքերի համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը. AntiFake.am

Հաջորդ գրառումը

Միլիարդներին սպասելիս. ՔՊ-ում մեծ ակնկալիքներ ունեն. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Մամուլի տեսություն

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
Մամուլի տեսություն

Աննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ

13/05/2025
Մամուլի տեսություն

Վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից․ «Ժողովուրդ»

13/05/2025
Հաջորդ գրառումը

Միլիարդներին սպասելիս. ՔՊ-ում մեծ ակնկալիքներ ունեն. «Հրապարակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական