Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում․ «Փաստ»

11/10/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ, Կազան): Ու, իր կարծիքով, Փաշինյանը ոչ այն է՝ հեգնեց, ոչ այն է՝ մուննաթ եկավ. «Է՜, բա լուծեիք…»:

Կարծում ենք՝ սա այն դեպքն է, երբ չարժե անտեսել Փաշինյանի դրսևորումն ինքնին:

Նախ՝ զուտ բարոյաքաղաքական տեսանկյունից. ով՝ ով, բայց հաստատ Փաշինյանը ո՛չ բարոյական իրավունք ու ոչ էլ տեղ ունի որևէ դիտողություն անելու Հայաստանի նախկին ղեկավարներին՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման, այս կամ այն տարբերակով խնդրի լուծման հնարավորության վերաբերյալ:

Եվ չունի այդ իրավունքը, քանի որ անձամբ իր՝ Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացի հետ կապված անպատասխանատու դիրքավորումն են հաջորդած իրադարձությունների հանրագումարում աղետի մատնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առոչինչ դարձրել Արցախի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները, համայն հայության՝ տասնամյակների զոհողություններն ու նվիրումը:

Փաշինյանի, այլ ոչ թե որևէ այլ ղեկավարի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով է, որ թշնամին բռնազավթել է Արցախը, հազարամյակներով հայկական երկրամասը ամբողջովին հայաթափվել է, շուրջ 150 հազար արցախցի բռնի տեղահանության է ենթարկվել, զրկվել տունուտեղից, բնօրրանից, կենսատարածքից։

Երկրորդ՝ եթե մի կողմ դնենք քաղաքականության ու, մանավանդ, Հայաստանի այսօրվա կառավարիչների համար ծայրահեղորեն խորթ բարոյական մոտեցումները, ապա Փաշինյանն ինքն է զրկել նախկին նախագահներին այս թեմայով որևէ բան ասելու իրավունքից: Եվ զրկել է հենց այն պահից, երբ հայտարարեց, որ Արցախի խնդրով բանակցություններն ինքը սկսելու է իր կետից (նաև ասվել է՝ «զրոյական կետից»):

Դա 2019 թվականի ապրիլին էր: Հետագայում էլի է կրկնվել նման հայտարարություն:

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում:

Չէ, իսկապես, եկեք ՀՀ նախկին ղեկավարներին իսկապես հանգիստ թողնենք: Նրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ու ընկալումներն ունի, բայց դա չէ էականը:

Էականը փաստերն են. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում իր ինքնորոշման իրավունքի իրացման մասին հայտարարած և անկախություն հռչակած Արցախը, Հայաստանի աջակցությամբ, իհարկե, դիմակայել է ադրբեջանական ագրեսիային, ագրեսորից ազատագրել է տարածքներ, հասել 1994 թ. հրադադարին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում (որ անցած 30-35 տարիների մեջ ամենից խաղաղն են եղել, ի դեպ), Արցախը պահպանել է իր դիրքերը, բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդվել են: Նույնը կարելի է ասել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանի մասին, որի ժամանակ միայն պաշտոնավարման վերջին մոտ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիայի (2016 թ. Քառօրյա պատերազմ), բայց էական արդյունքի չի հասել:

Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մայիսի 8-ից ստանձնել է ՀՀ ղեկավարի պաշտոնն ու մինչ օրս ամեն գնով պահպանում է այն: Ընդ որում, եթե ընդունենք, որ նա պաշտոնավարելու է մինչև հերթական ընտրություններ, ստացվում է, որ ավելի շատ է երկրի ղեկավարի պաշտոնում, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ու ընդամենը երկու տարի քիչ, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եվ, ի համեմատություն վերը նշվածի, ինչի՞ է նա հասել: Իսկ հասել է նրան, որ իր հաջորդին այևս չի կարող Արցախը փոխանցել, քանի որ այն մատնել է աղետի: Սա է անողոք փաստը և իրականությունը:

Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը: Ի դեպ, այստեղ ավելորդ չէ հիշել, որ նախքան նրա իշխանության գալը, ինչպես հայտնի է, Ալիևը նեղսրտում էր, որ «փակ դռների ետևում» միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Լավ, «իր կետից» ի՞նչ է բանակցել Փաշինյանը Արցախի վերաբերյալ, օրինակ՝ 2019 թվականից: Փաշինյանն ինքը ԱԺ ամբիոնից «իր ձևերով» հայտարարում էր, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում է»:

Այդ ընթացքում, ինչպես հետո պիտի հայտնի դառնար, 2019-ին, 2020-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի իշխանությանն են ներկայացրել կարգավորման ծրագիր: Փաշինյանը այն ոչ միայն չի ներկայացրել հանրությանը՝ ի հակառակ իր հրա պ ա ր ա կ ա յին խոստ մ ա ն (17.08.2018 թ. ելույթ), այլև ընդհանրապես հերքում էր, գրեթե երդվում, որ նման փաստաթուղթ չկա: Ի վերջո, բանն այնտեղ հասավ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մերկացրեց Փաշինյանի այդ սուտը՝ դեռ 2020-ին հայտարարելով, որ կա բանակցային փաստաթուղթ։

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանի 2018-2020 թթ. հայտարարությունները և մոտեցումները («զրոյական կետ», «միկրոհեղափոխություններ՝ բանակցային գործընթացում», «վերելակային բանակցություն» և այլն) գործնականում ծառայեցին միայն այն նպատակին, որ բանակցային գործընթացը տորպեդահարվեց: Բայց որպեսզի ընդհանրապես խաչ քաշվի այդ գործընթացի վրա, Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»:

Դա «գետնի վրա» լեգիտիմացրեց պատերազմական եղանակով խնդիրը լուծելու, ռազմական ագրեսիայի դիմելու՝ թուրք-ադրբեջանական մղումները:

Եվ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որի ընթացքն ու այդ ընթացքում Փաշինյանի իշխանության պահվածքն այլ հարց է:

Պատերազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ հայանպաստ գրեթե ոչինչ չկար, բայց, գլուխը՝ քարին. Արցախը (այն, ինչ թշնամին չէր գրավել ու այն, ինչ գրիչով Փաշինյանը չէր հանձնել) կար, Արցախի կարգավիճակի հարցը առժամանակ առկախված էր:

Սակայն Փաշինյանի իշխանությունը կարողացավ զրոյացնել նույնիսկ այդ փաստաթուղթը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ԵՄ ու Ֆրանսիայի միջնորդությամբ, հայտարարելով, որ Արցախը… Ադրբեջան է: Դրանով արդեն իսկ Արցախի բռնազավթումն ու հայաթափումը կանխորոշված էր:

Ավելին, 9 ամիս շրջափակման ենթարկված Արցախի վրա 2023 թ. սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պայմաններում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի կերպ Արցախին չեն աջակցելու, «պատերազմի մեջ չեն ներքաշվելու»: Մի բան էլ՝ թշնամու բերանը լեզու դրեց, թե՝ «խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում»:

Իսկ հիմա նա և իր իշխանության ներկայացուցիչները Արցախ բառն անգամ վախենում են արտաբերել: Եվ հիմա Փաշինյա՞նն է նախկին ղեկավարների կամ որևէ մեկի վրա մուննաթ գալիս, թե՝ «բա լուծեիք»: Իսկ ինքը՝ Փաշինյանն, ի՞նչ «լուծեց»:

Առհասարակ, մեկ ուրիշին հանդիմանել կարող է նա, ով հաջողել է անել այն, ինչը նախորդ(ներ)ին չի հաջողվել: Այդ Փաշինյանին է պետք հարցնել՝ ո՞ւր է Արցախը, ո՞ւր է Շուշին, ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր են մեր 5000 և ավելի զավակները…

Չնայած, գուցե իրենց պատկերացմամբ, Արցախի հարցի լուծումը հենց այն է, ինչ արեց Փաշինյանը և ինչի համար բերվել էր իշխանության… Եթե այդպես է, ապա նախորդ երեք նախագահներն էլ նման կերպ չեն լուծել, այո, ու չէին էլ կարող լուծել…

Ու այսքանից հետո դեռ մի բան էլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտարարում են, թե Արցախը հանձնեցին (տվեցին, կորստի մատնեցին, աղետի ենթարկեցին. որ տարբերակը կկամենաք), բայց փոխարենը Հայաստանի ինքնիշխանություն ձեռք բերեցին: Լավ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում, ինչո՞ւ են այսքան թերահավատ մեր հանրության հանդեպ, ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեխզննման մութն ու ստվերը․ ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․«Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Աղբի վերամշակման գործարանը երևի կփակի այն բիզնես սխեմաները, որոնք շահույթ են բերում իշխանական շրջանակներին. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Տեխզննման մութն ու ստվերը․ ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․«Հրապարակ»

11/10/2025
Մամուլի տեսություն

ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է, թիրախում են բոլորը. «Ժողովուրդ»

10/10/2025
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Էմմա Պալյանը մեկ հայտարարագրում 3 սխալ է թույլ տվել. «Ժողովուրդ»

10/10/2025
Մամուլի տեսություն

Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ. «Հրապարակ»

09/10/2025
Հաջորդ գրառումը

Աղբի վերամշակման գործարանը երևի կփակի այն բիզնես սխեմաները, որոնք շահույթ են բերում իշխանական շրջանակներին. Վլադիմիր Մարտիրոսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական