Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած․ «Փաստ»

20/01/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերն են նկատել, որ Փաշինյանին այսուայնկողմ տեղափոխող ավտոշարասյան անցնելու համար «ճանապարհ է բացվում» առանձնահատուկ «հոգածությամբ», անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Աչքի են զարնում տեղափոխվողի կամ փոխադրվողի՝ պահպանության աշխատակիցների համար «թիվ 1» ուղևորի վախերը, եթե կուզեք՝ ահերը:

Այդ վախերի արտացոլանքն են ոստիկանական պատնեշները, որ հաճախ կազմվում են հարյուրավոր համազգեստավորներից ու մի քանի տասնյակ էլ «քաղաքացիական համազգեստով» անվտանգության պահապաններից բոլոր այն վայրերի մերձակայքում, որտեղ տվյալ պահին գտնվում է «թիվ 1» ուղևորը: Դեռ չենք խոսում նույնիսկ փոքրիկ մի հանրահավաքի կամ ակցիայի մասին, որի պարագայում վերջինիս նստավայրը պարզապես ոստիկանապատվում է:

Համաձայնեք, որ դա կյանք չէ՝ ահին թիկնած: «Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած:

Բայց ահա թե էլ ի՛նչն է հետաքրքիր հարյուրավոր ոստիկաններից, ճաղավանդակներից ու նմանօրինակ այլ դրսևորումներից բացի, իսկ միգուցե՝ դրանցից բազմապատիկ առավել: Շատերդ նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանին ամենուր ուղեկցում են մեծ թվով թիկնապահներ: Դե, «պահպանվող պաշտոնյա» է, այդպես էլ պիտի լինի, այստեղ, կարծես, արտառոց բան չկա, բացի ուղեկցող թիկնապահների մեծաքանակից: Հա, այստեղ էլ պիտի Փաշինյանի սիրելի աննախադեպ բառն օգտագործենք:

Բայց «աղն» այն է, որ Փաշինյանը թիկնապահված է շրջում նաև այն դեպքերում ու այն վայրերում, երբ շուրջբոլորը… յուրայիններն են: Մեր ընթերցողների շարքերում, վստահ ենք, չկան անհույս միամիտներ, որոնք կարծեն, թե մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պատահական մարդիկ են մոտենում կամ մոտեցողներին նրա «թիկնազորը» նախապես չի ստուգում, ուզում է դա տարեց տատիկ լինի, թե, օրինակ՝ տուփով հեռախոս ստացած երեխա: Նրանցից յուրաքանչյուրի անձը ուսումնասիրվում է օրեր շարունակ, ամենայն բծախնդրությամբ:

Առավել ևս հասկանալի է, որ դպրոցները, առհասարակ շենք-շինությունները, տարածքները, որտեղ Նիկոլ Փաշինյանը պիտի այցելի, նախապես ստուգվում են անվտանգության աշխատակիցների կողմից, «սանրվում» են քառակուսի սանտիմետր առ քառակուսի սանտիմետր: Բայց, ահա, այդպես մանրակրկտագույնս ստուգված, կարելի է ասել՝ ստերիլ տարածքում, միևնույնն է, Փաշինյանին էլի թիկնապահներ են ուղեկցում: Շուրջբոլորը միայն յուրայիններն են, իր նախարարը, իր պաշտոնյաները, իր պատգամավորները, իր համար «բերված» տեղական ՔՊ ակտիվը ներկայացնող մարզային չինովնիկները:

Ինչի՞ց կամ ումի՞ց են նրան պաշտպանում-պահպանում թիկնապահները կամ թիկնազորը այդ փակ տարածքներում: Այսինքն, ի՞նչ է, նա յուրայիններից էլ է զգուշանո՞ւմ: Թե՞ նա պարզապես չունի յուրայիններ, չի վստահում ոչ մեկին և ամեն մեկից ինչ-որ տհաճ անակնկալ է սպասում: Հնարավոր է՝ երկուսն էլ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հրապարակ». Աջափնյակի մետրոյի կառուցմանը գործարարների՞ն են որոշել ներգրավել

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական