Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ժողովուրդ». Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք

16/08/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը մեկ ամիս առաջ է միայն ստացել ՀՀ քննչական կոմիտեն:

Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները: Իսկ ի՞նչ է եղել քննության ընթացքում։ Առեւտրի կենտրոնի աշխատակիցների պատմելով՝ իրենցից շատերին հրավիրել են հարցաքննության, եւ իրենք ղեկավարության դեմ որեւէ բան չեն խոսել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, առավելապես՝ իրենց բիզնեսը վտանգի տակ չդնելու համար:

Ասել է թե՝ աշխատակիցները վախեցել են դուրս գալ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Զախարյան նախկին պատգամավորի դեմ: Մեզ հասած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հրդեհից տուժած մի քանի տնտեսվարողներ են միայն պահանջատեր եղել իրենց իրավունքների հարցում: Նրանք քննիչին ասել են, որ ոչ մեկի դեմ ոչինչ չունեն, այլ իրենց կրած վնասի օրինական պահանջատերն են եւ լինելու են մինչեւ վերջ: Նրանց մեծ մասը մինչ օրս որեւէ տեսակի փոխհատուցում չի ստացել:

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ մի քանի տնտեսվարողներ անցած տարի լքել են «Սուրմալու» առեւտրի կենտրոնը՝ հենց իրենց անվտանգությունը չպահպանելու հիմնավորմամբ: Նույնիսկ դրանից հետո Զախարյանները հետեւություններ չեն արել, անվտանգության որեւէ նորմ չեն պահպանել, էլեկտրական մի լարից մի քանի տասնյակ խանութներ են սնուցել, ծանրաբեռնել լարերը, ծառայության որեւէ տեսակի բարելավում չեն արել, անգամ քաղաքակիրթ զուգարաններ չեն սարքել խանութներում աշխատող ձեռներեցների համար:

Ինչեւէ, օգոստոսի 14-ի պայթյունից եւ հաջորդած հրդեհից մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն նոր է կարողացել ստանալ նախորդ տարի տեղի ունեցած հրդեհի բռնկման եզրակացությունը: Փորձաքննությունների ՊՈԱԿ-ը եւս անհասկանալի դանդաղկոտություն է դրսեւորել եւ շարժվել Զախարյանների շահը սպասարկելու ուղղությամբ եւ միայն օրերս գրանցված հրդեհից առաջ է տվել եզրակացությունը՝ հիմնավորմամբ, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանլ անվտանգության կաննոները: Արդեն պոտենցիալ պատժվողների ցանկն էլ է հայտնի:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Տիգրան Մուրադյանի վարույթում գտնվող գործով առաջիկայում առեւտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն, ասել է թե՝ առեւտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն կլինեն այս պատմության քավության նոխազները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե իր ստացած տեղեկությունները պարզելու նպատակով:

Ի պատասխան՝ մեզ հայտնեցին. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարի բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ առեւտրի կենտրոնում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության մի շարք նորմեր: Նախաքննությունը շարունակվում է»:

Ի՞նչ է ստացվում. 1 տարի 3,5 ամիս է անցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն, որ ղեկավար է փոխել, դեռ քննում է ու քննում հրդեհի գործը: Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հրապարակ». Պապիկյանը բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է ՔՊ վարչությունը «գրավելու» գործով

Հաջորդ գրառումը

Սգո օր կհայտարարվի

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Հաջորդ գրառումը

Սգո օր կհայտարարվի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական