Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն ցույց է տալիս, որ բանակցային գործընթացն ընդամենը ադրբեջանական սադրանքները լեգիտիմացնելու միջոց է․ «Փաստ»

01/07/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է իր ավանդական գործելակերպը՝ պարբերաբար դիմելով տարբեր սադրանքների, իսկ եթե ավելի ճիշտ ներկայացնենք, ապա՝ հարձակումների ու հանցագործությունների։ Ընդ որում, Բաքվի կողմից սահմանային լարվածության աստիճանը բարձրանում է հատկապես կարևոր հանդիպումների նախօրյակին կամ ընթացող բանակցություններին զուգահեռ։ Այս անգամ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունները ևս բացառություն չէին, դրան համընթաց Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի վրա, որի արդյունքում ունեցանք նոր զոհեր։ Բաքուն այդպիսով ցույց է տալիս, որ բանակցային գործընթացն ընդամենը ադրբեջանական սադրանքները լեգիտիմացնելու միջոց է։ Ու զարմանալի է, որ այս պայմաններում հայկական կողմը շարունակում բանակցությունները, երբ վստահության ոչ մի մեխանիզմ չի գործում։

Անգամ Արցախի խորհրդարանն էր առանձին հայտարարություն տարածել՝ Հայաստանի պատվիրակությունից պահանջելով դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում։ Բայց Հայաստանի գործող իշխանությունները միջազգային գործընկերների առաջ ոչ միայն վստահության մեխանիզմների թեման առաջ չեն մղում, այլև «խաղաղության օրակարգից» իրենց գլուխները կորցրած՝ ամեն ինչ անում են, որ ցույց տան, թե բանակցային գործընթացն իզուր չէ, և որոշակի առաջընթաց է ապահովում։ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե կողմերը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց։

Բայց արդյոք Ադրբեջանի հետ որևէ փոխըմբռնում հնարավո՞ր է, երբ այդ երկիրը ոչ միայն հումանիտար ոլորտում քայլեր չի ձեռնարկում և չի վերադարձնում գերիներին, այլև Լաչինի միջանցքը փակելու միջոցով խորացնում է Արցախում ստեղծված ճգնաժամը։ Չի գործում արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային որևէ մեխանիզմ, իսկ Արցախն ուղղակի էթնիկ զտումների վտանգի առաջ է կանգնած։ Եթե բանակցությունների շրջանակներում այս հարցը չի լուծվում, ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի արտգործնախարարների հանդիպումը։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական դասավորությունը՝ Վաշինգտոնյան բանակցությունները գործնականում չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Եթե նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի արդյունքում ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը հանդես էին գալիս տվյալ ձևաչափում, ապա ներկա իրավիճակը բոլորովին այլ է։

Արևմուտքի ու Ռուսաստանի դիմակայությունը բացառում է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը հանդես գան միասնական հարթակում։ Եվ հետո՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Ֆրանսիան շարունակի միջնորդական առաքելությամբ հանդես գալ, ուստի Ֆրանսիային փոխարինել է ԵՄ-ի միջնորդությունը։ Բայց ԵՄ-ի դիրքորոշումը առանցքային հարցերում հիմնականում ածանցված է ԱՄՆ-ի մոտեցումներից, իսկ Վաշինգտոնի հիմնական խնդիրը մեր տարածաշրջանում Ռուսաստանին դուրս մղելն է։ Թերևս այդ է պատճառը, որ արևմտյան միջնորդությամբ ընթացող բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահների թեման ընդհանրապես չի քննարկվում։ Արևմուտքի պատկերացումների համապատասխան՝ Արցախը պետք է թողնել Ադրբեջանի կազմում գլխավորապես այն հաշվարկով, որ դրա արդյունքում հնարավոր լինի դուրս բերել նաև ռուս խաղաղապահներին, որոնք եթե ոչ այսօր, ապա վաղը կարող են լուրջ գործոն դառնալ։ Բայց այդ դեպքում հնարավոր չէ խաղաղություն ապահովել։ Մեծ հաշվով, այս տարբերակը նշանակում է մի կողմից՝ Արցախի հայաթափում, իսկ մյուս կողմից՝ հակամարտության և պատերազմի վտանգի պահպանում։

Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում հավասարակշռությունն ապահովող հիմնական դերակատարն է, իսկ Ռուսաստանի դուրս գալը տարածաշրջանից Հարավային Կովկասը գլորելու է դեպի անկայունություն։ Պատահական չէ, որ ռուսական կողմից ոչ մեկ անգամ ներկայացվել է Մոսկվայի դիրքորոշումն առ այն, թե Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը պետք է թողնել հետագայի համար։ Թերևս Ռուսաստանը այս հարցում ամենից շատ նկատի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բալանսը պահպանելու կարևորությունը։ Բացի այդ, Հարավային Կովկասը դիտարկելով մերձավոր արտասահմանի տիրույթում՝ Ռուսաստանն այն համարում է իր կենսական շահերի գոտի, ուստի առավել մեծ ջանքեր կարող է գործադրել կայունության ապահովման համար։

Իսկ Արևմուտքը չունի տարածաշրջանում անհրաժեշտ ներկայություն և աշխարհագրական առումով հեռու է Հարավային Կովկասից։ Չունի նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու, տարածաշրջանի տնտեսական զարգացման հետաքրքրություն: Լավագույն դեպքում Արևմուտքը կարող է տարածաշրջանում գլխավոր դերակատարությունը պատվիրակել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր դաշնակից Թուրքիային, ինչն ավելի է խորացնելու տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերի բախումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Պետության փլուզումը հենց այսպիսին է լինում․ պետական ինստիտուտները դադարում են իրավիճակին համահունչ լինել

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Պետության փլուզումը հենց այսպիսին է լինում․ պետական ինստիտուտները դադարում են իրավիճակին համահունչ լինել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական