Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի. Ռուբեն Միրզախանյան. «Հրապարակ»

21/04/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։ Ըստ մեղադրանքի, պրոռեկտորի որդին աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել: Նույն գործի շրջանակում ձերբակալվել էր նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Հայաստանի քառակի եւ շախմատի օլիմպիադայի չեմպիոն Սմբատ Լպուտյանը։

Լենգենդար շախմատիստին իրավապահները մեղադրում են այն բանում, որ նա, լինելով Շախմատի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, որը Մանկավարժական համալսարանի կազմում է գործել, պրոռեկտոր Իսպիրյանի որդուն թույլ է տվել աշխատանքի չներկայանալնրա փոխարեն ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հակակոռուպցիոն կոմիտեն դա գնահատել է որպես պաշտոնեական կեղծիք եւ հայտնի գրոսմայստերին ձերբակալել: Լպուտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։

Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ բացառում է, որ Լպուտյանը կեղծիք կատարած լինի․ «Նա լավագույն մարդկանցից է, նշանավոր գործիչներից է, միջազգային գրոսմայստեր է, իր կողմից կոռուպցիոն բնույթի որեւէ գործողություն ես բացառում եմ»։ Միրզախանյանը նշեց, որ Մարիամ Իսպիրյանն իր օգնականն է եղել, նրա մասին էլ կարող է միայն դրականն ասել․ «Ինչքան ես գիտեմ, մեղադրանքները կապված են իր որդու աշխատանքի ընդունման հարցի հետ, որ ընդունված է եղել աշխատանքի չի գնացել կամ մասնակի է գնացել։ Իմ տեղեկությունները մամուլից են, այլ տեղեկություններ չունեմ։ Ես 5 տարի է՝ մանկավարժականի հետ աշխատանքային առնչություն չունեմ, բայց 40 տարի աշխատել եմ, եւ ինձ մոտ շատ ջերմ հիշողություններ են` կապված կոլեկտիվի հետ։ Մենք Լպուտյանին նախեւառաջ հրավիրեցինք որպես Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, եւ նա պաշտոնները զուգակցում էր»։

Խոսելով Շախմատի գիտահետազոտական կենտրոնի մասին՝ նախկին ռեկտորը նշեց, որ այն բացվել է 2017 կամ 2018 թվականին․ «Ես այդ ժամանակ ռեկտոր էի, դա յուրահատուկ կենտրոն է, որը միջազգային ռեզոնանս առաջացրեց։ Ինչպես հայտնի է՝ մենք առաջին դիրքերում ենք, որ շախմատը մտել է դպրոցական ծրագիր։ Այդ կենտրոնը ստեղծվեց Մանկավարժական համալսարանում, բացումը բավականին մեծ շուքով տեղի ունեցավ, մասնակցում էր ֆեդերացիայի նախագահը, որը նաեւ հանրապետության նախագահն էր, նաեւ՝ Ռադիկ Մարտիրոսյանը։ Այդ կենտրոնը կազմակերպել է մի շարք կոնֆերանսներ, որոնց մասնակցում էին տասնյակ երկրների ներկայացուցիչներ, եթե չեմ սխալվում՝ կան երկրներ, որտեղ շախմատը կրթական ծրագրի մաս է կազմում, եւ այդ ամեն ինչը սկսվել է Հայաստանից։ Հայաստանը եղել է եւ կա շախմատի գերպետություն»։

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքը՝ Սարիկին, Սարիկը՝ քաղաքացուն. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

FIDE-ն հանդես է եկել հաղորդագրությամբ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»

22/05/2026
Մամուլի տեսություն

Նույն ձեւով այդ գիշերն իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի. «Հրապարակ»

20/05/2026
Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Հաջորդ գրառումը

FIDE-ն հանդես է եկել հաղորդագրությամբ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական