Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. Կենսաչափական անձնագրերի թեման, որը պաշտոնապես ներկայացվում է որպես արդիականացում և քայլ դեպի թվային ապագա, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Օրերս «Ոչ թրքացմանը» նախաձեռնության կողմից հրապարակված «Ստվեր անձնագրի վրա. Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» հետաքննությունը բացահայտել է իշխանությունների կոռուպցիոն սխեման, որը Հայաստանի թվային ինքնության նկատմամբ հսկողությունը փոխանցել է ֆրանսիական IDEMIA ընկերությանը։

Նշվում է, որ վերջինիս և նրա նախորդների «գլոբալ էքսպանսիան ուղեկցվել է հաստատված կոռուպցիոն սկանդալներով, որտեղ պետական չինովնիկներին կաշառելը դարձել էր պայմանագրեր շահելու ստանդարտ գործիքակազմ»։ Մասնավորաբար, բերվում են օրինակներ Նիգերիայում, Բանգլադեշում, Քենիայում, Անգոլայում սկանդալների կոնկրետ օրինակները: Ավելին, Քենիայում ժամանակին խորհրդարանը քվեարկել էր այդ ընկերության գործունեությունը 10 տարի ժամկետով արգելելու օգտին. IDEMIA-ն մեղադրվում էր մարդու իրավունքների խախտման համար՝ թվային իդենտիֆիկացիայի համակարգի ներդրման ժամանակ։

Ի դեպ, ըստ հետաքննության, 2024 թվականին Մալիում ընկերությունն արգելափակել է բնակչության հաշվառման տվյալների բազան՝ այդ կերպ խաթարելով ընտրությունները, ու թույլ է տվել Ֆրանսիային պահպանել ազդեցությունը իր նախկին գաղութում։ 2017 թվականին Քենիայում նույն սարքավորումները դարձան գործիք՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այժմ այդ տեխնոլոգիան, որն իր մեջ կրում է քաղաքական գործիքի ներուժ, ներդրվել է Հայաստանի սրտում՝ ընտրությունների նախօրեին։

Բացի այդ, նշվում է, որ այդ ընկերության 90 տոկոսը պատկանում է Advent International ներդրումային գիգանտին, որը հանդիսանում է թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ների համար պահեստամասերի մատակարար։ Փաստաթղթերով ապացուցված է, որ նման ԱԹՍ-ներ ադրբեջանական բանակը կիրառել է Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նույնիսկ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կայքում տեղադրված է հրապարակում, որտեղ կոչ է արվում Advent International ընկերությանը՝ դադարեցնել ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային։

Այսպիսով, ըստ հետաքննության հեղինակների, Փաշինյանը ոչ միայն հարստացրել է օլիգարխիկ կլանին, այլ նաև փոխանցել է բնակչության ռազմավարական կենսաչափական տվյալները մի կառույցի, որը կապ ունի զենքի արտադրության հետ, իսկ այդ զենքը կիրառվել է նրա պետության դեմ։ Այսինքն, քիչ չէ, որ բնակչության համար կենսաչափական անձնագրերը թանկացել են 25 անգամ՝ 1000 դրամից դառնալով 25000 դրամ, հայ ժողովրդի անձնական տվյալներն էլ դարձել են «օտարի ռազմավարական խաղի մի մաս»

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հետաքննությունը պարզել է մի շարք անձնական ու քաղաքական կապերի առկայություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական