Արագածոտնի Թեմը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 29-ին, ժամը՝ 19:00-ին, Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար: Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Սաղմոսավան:»:





