Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը, չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն։ Սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցին, այլև բոլոր նրանց, ովքեր ակնկալում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումը՝ անկախ նրանից, ընդունում են արդյոք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եկեղեցական իշխանությանը, թե ոչ, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից՝ իշխանամետ կամ ընդդիմադիր։
Խոսքը վերաբերում է մեր Եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակման մասին։ Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը, չի հարգում պետություն–եկեղեցի հարաբերությունների համար սահմանված հատուկ իրավական պաշտպանական շրջանակը և խախտում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը՝ միջամտելով զուտ ներքին, հոգևոր բնույթի հարցերին։
Քրեական իրավունքի գործիքների կիրառումը այս քաղաքականության իրագործման նպատակով լրջորեն խաթարում է իրավական պետության հիմքերը։
Այս զարգացումները հանդիսանում են Հայաստանի իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում։
–
Die jüngsten staatlichen Maßnahmen gegen die Armenische Apostolische Kirche, vor allem die gerichtliche Einmischung in eine Bischofsernennung, die Vollstreckung dieser Anordnung und nun die strafrechtliche Verfolgung von Kirchenvertretern, stellen keine neutrale Rechtsanwendung dar. Das sollte nicht nur die Kirche alarmieren, sondern alle, die auf eine demokratische Entwicklung Armeniens hoffen, egal ob sie den Katholikos und die kirchliche Obrigkeit mögen oder nicht, ob sie pro Regierung oder oppositionel sind.
Es handelt sich um einen systematischen Angriff auf die verfassungsmäßig garantierte Autonomie unserer Kirche. Der Staat missachtet ihr gesetzlich verbrieftes Selbstverwaltungsrecht, ignoriert den speziellen Schutzrahmen für unsere Beziehungen und verletzt das Prinzip der Trennung von Staat und Kirche, indem er in eine rein interne, geistliche Angelegenheit eingreift. Die Instrumentalisierung des Strafrechts zur Durchsetzung dieser Politik untergräbt den Rechtsstaat.
Diese Vorgänge sind eine klare Verletzung des armenischen Rechts und der international verpflichtenden Religionsfreiheit.
Տեր Տիրատուր քահանա Սարդարյան, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ





