Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունն ու պետական մարմինները պարտավոր են հարգել եկեղեցու կարծիքը՝ այն ընկալելով ոչ թե որպես քաղաքական ընդդիմություն, այլ որպես բարոյական կողմնորոշիչ. Սերովբե Սրբազան

12/11/2025
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն անդրադարձել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու  շուրջ ծավալվող իրադարձություններին։

Սերովբե Սրբազանի կարծիքով՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որպես հոգեւոր եւ ազգային արժեքների պահապան, իր բնույթով վերկուսակցական կառույց է։

«Նրա առաքելությունը վեր է կուսակցական շահերից, քաղաքական պայքարներից եւ իշխանության ձգտումներից։ Եկեղեցու նպատակը հոգեւոր, բարոյական եւ ազգային կյանքի կառուցումն է, այլ ոչ թե քաղաքական ազդեցության կամ իշխանական մասնակցության ձգտումը։

Եկեղեցին ընտրական գործընթացներում

Ընտրությունների եւ քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը։ Նա չի կարող եւ չպետք է հրապարակայնորեն սատարի որեւէ կուսակցության կամ թեկնածուի։ Սա բխում է ոչ միայն Եկեղեցու վարկանիշի պահպանման անհրաժեշտությունից, այլ նաեւ նրա ծառայության առաքելությունից՝ լինել բոլոր հավատացյալների Եկեղեցին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։

Այս սկզբունքը վերաբերում է նաեւ յուրաքանչյուր հոգեւորականի։ Թեեւ հոգեւորականը (կամ նրանց մեծ մասը) Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ունի քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, սակայն նրա առաքելությունը պահանջում է զերծ մնալ քաղաքական հայտարարություններից եւ կուսակցական կողմնորոշումներից՝ լինեն նրանք դիմադիր թե ընդդիմադիր։ Հոգեւորականի խոսքը հասարակության մեջ մեծ ազդեցություն ունի, ուստի այն չպետք է դառնա կուսակցական շահերի գործիք։ Քվեախցիկում կամ քվեատուփի առջեւ հոգեւորականն ազատ է բնականաբար իր ձանը տալու իր նախընտրած քաղաքական ուժին եւ այդ մի ձայնով նպաստելու իր կողմից համակրած քաղաքական ուժի հաղթանակին։

Ազգային եւ կուսակցական հարցերի տարբերությունը

Կարեւոր է հստակ տարբերակել ազգային եւ նեղկուսակցական հարցերը։ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք առնչվում են ազգային ինքնության, հասարակական արդարության, մարդու իրավունքների, անձի արժանապատվության եւ բարոյական արժեքների պաշտպանությանը։ Այս ոլորտներում Եկեղեցին իրավունք ունի եւ պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը՝ լինի դա խրախուսական, թե քննադատական։

Եկեղեցու այս դիրքորոշումը չի կարող դիտվել որպես քաղաքական միջամտություն։ Դա եկեղեցու բնական պարտականությունն է՝ բարձրաձայնել հասարակական բարոյականության խախտումները եւ պաշտպանել մարդուն՝ որպես Աստծո պատկեր եւ նմանություն։

Կառավարության եւ Եկեղեցու հարաբերությունը

Կառավարությունն ու պետական մարմինները պարտավոր են հարգել եկեղեցու կարծիքը՝ այն ընկալելով ոչ թե որպես քաղաքական ընդդիմություն, այլ որպես բարոյական կողմնորոշիչ։ Եկեղեցու տեսակետը պետք է դիտվի որպես հասարակական եւ բարոյական խորհրդատվություն, որը կարող է նպաստել օրենքների կատարելագործմանը եւ պետական որոշումների բարոյական հիմքի ամրապնդմանը։ Պետական պատասխանատու մարմինները բնականաբար կարող են նաեւ չընդունել Եկեղեցու մոտեցումները։ Եկեղեցին իր հերթին կարող է՝ շարունակել իր քննադատական խոսքը, հարցերը դարձնել հանրային քննարկման թեմա, եւ օրինական միջոցներով հասարակական ճնշում գործադրել՝ նպաստելով օրենքների վերանայմանն ու ու բարեփոխմանը։

Սա է առողջ հասարակության եւ իրական ժողովրդավարության նշանը, երբ պետությունն ու եկեղեցին գործում են փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ պատասխանատվության մթնոլորտում։

Քննադատության եւ վիրավորանքի տարբերությունը

Ժողովրդավար հասարակության կարեւոր արժեքներից է քննադատության ազատությունը։ Սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական՝ զերծ վիրավորանքներից, հայհոյանքներից, զրպարտությունից եւ բամբասանքներից։

Եկեղեցին իր օրինակով պետք է ձեւավորի առողջ քննադատական մշակույթ՝ ցույց տալով, որ քննադատությունը եւ անվանարկումը երկու տարբեր կատեգորիաներ են։ Քննադատությունը բխում է եւ պետք է բխի դրական մտահոգությունից եւ ուղղված է բարեփոխմանն ու հարստացմանը, մինչդեռ վիրավորանքը միայն քայքայում է հասարակական միասնությունը։

Եկեղեցու եւ պետության հարաբերությունների հիմքում պետք է դրվեն փոխադարձ հարգանքը, պարտականությունների հստակ տարանջատումը եւ համագործակցությունը հասարակական բարօրության համար։

Եկեղեցին կոչված է պահպանելու ժողովրդի հոգեւոր հավասարակշռությունը՝ առաջնորդվելով սիրո, արդարության եւ ճշմարտության սկզբունքներով։ Պետությունը, իր հերթին, պարտավոր է հարգել եկեղեցու այս առաքելությունը եւ պաշտպանել նրա իրավունքը՝ ունենալու եւ արտահայտելու իր քրիստոնեական եւ մարդասիրական տեսակետը։

Միայն այս փոխադարձ գիտակցությամբ հնարավոր կլինի կառուցել հասարակություն, որտեղ եկեղեցին եւ պետությունը՝ յուրաքանչյուրը իր դաշտում, ծառայում են մեկ նպատակին՝ մարդու արժանապատվության, արդարության եւ ազգային միասնականության պահպանմանը»,- գրել է Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 12.11.2025

Հաջորդ գրառումը

«Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբանը Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. News.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ

30/04/2026
Հաջորդ գրառումը

«Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբանը Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. News.am

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական