Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էջմիածնի կաթողիկոսն է ամբողջ Հայաստանի միակ ճշմարիտ հայրապետը

26/12/2025
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր այս անհանգիստ օրերի համար, կարծում եմ, օգտակար կլինի ընթերցել հետաքրքրություն ներկայացնող պատմական վկայություններ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին։ Այսպես, 1662 թվականին Մայր Աթոռ այցելած ճիզվիտ երկու միսիոներներից մեկը՝ Հրանչոիս Փալիվը, իր ուղեգրության մեջ այսպես է նկարագրել հայ միաբանների ընթրիքը.

«…Նախ հայրապետը (Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը) օրհնեց սեղանը, ինչպես նաև մի քանի հաց, որոնք ձեռքում բռնելով՝ կտոր-կտոր արեց, մի կտորն ինքը վերցրեց, իսկ մնացածը բաժանվեց միաբաններին։ Մենք խնդրել էինք, որ մեզ էլ տան այն, ինչ մյուս կրոնավորներին պիտի տրվեր։ Ինչպես հայրապետին, մեզ էլ մատուցեցին երկու ափսե բակլա, ձիթապտուղ և ծնեբեկ, առանց յուղի ու կարագի, ինչպես նաև կանաչեղեն, իսկ որպես ըմպելիք՝ սառը ջուր։ Զարմանքով նկատում էինք, թե որքան չափավոր և սակավապետ են այս կրոնավորները, որոնք պահքի շրջաններում օրը միայն մեկ անգամ են ճաշում…

Նրանց տարազը քիչ է տարբերվում մեր կրոնավորների տարազից․ մշտապես կրում են կոշտ քուրձ…

Նրանց աղոթասացությունները շատ երկար են…

Նրանց խուցերը շատ փոքր են։ Այն կրոնավորները, որոնք եպիսկոպոսական կարգ են ստանում, կամ նույնիսկ ինքը հայրապետը, ո՛չ իրենց տարազն են փոխում, ո՛չ էլ իրենց կենցաղը։

…[Ս. Էջմիածնի կաթողիկոսն է] ամբողջ Հայաստանի միակ ճշմարիտ հայրապետը… նրա իշխանությունն այնքան մեծ է, որ կարող է եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին զրկել իրենց զբաղեցրած պաշտոններից։ Միայն ինքն է, որ նրանց բոլորին ձեռնադրություն է տալիս, սակայն կղերն ու ժողովուրդն են, որ նրանց իրեն են առաջարկում։ Նա նույնիսկ կարող է ընտրել իր հաջորդին, որի պաշտոնավարությունը հաստատում են եպիսկոպոսները։ Նրա հրամանի տակ են գտնվում հարյուր հիսուն եպիսկոպոս և արքեպիսկոպոս…»։

Աղբյուր՝ Հայկ Պերպերեան, Էջմիածնի վանքը 1662-ին. – Հասկ, 1950, էջ 273-274 (ժամանակակից արևելահայերեն փոխադրությունն իմն է՝ Ա.Ա.)։

Լուսանկարում՝ Ս. Էջմիածնի Մայր Տաճարը 1865թ.։ Նկարը` Ջոն Ուշերի «Ճանապարհորդություն Լոնդոնից Պերսեպոլիս» գրքից։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն

Հաջորդ գրառումը

Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում. Գառնիկ Դանիելյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Արագածոտնի թեմի շնորհավորական ուղերձը

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար․ Միքայել սրբազան

30/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

30/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նռնօրհնեք՝ տարեմուտի գիշերը

30/12/2025
Հաջորդ գրառումը

Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում. Գառնիկ Դանիելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական