Ֆեյսբուքում պետք չէ մատ թափ տալ, ոստիկանությանը դիմեք. քաղաքապետ

13

Երևանում կտաղեդրվեն նոր կանգառասրահներ։ Ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով։ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ։ Երևանի քաղաքապետարանի այսօրվա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ նոր կանգառասրահներից արդեն գողություն է արվել։

«Պետք չէ գողության մասին Ֆեյսբուքում գրել ու մատ թափ տալ։ Դիմեք ոստիկանությանը»,- հրահանգել է քաղաքապետը։