Թուրքիայում երկրաշարժից զոհված հայերի թիվն ավելանում է։
Դիարբեքիրում փլատակներից հանվել են հայկական արմատներով երգչուհի Զիլան Տիգրիսի և նրա ամուսնու՝ Չաղդաշ Չանքայայի մարմինները. տեղեկությունը հայտնել է տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդին (Երվանդ Բոսթանջյան)։
Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ էլ կրթություն է ստացել։ Նա հայ էր և՛ մորական, և՛ հորական կողմից։
Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակում Սփյուռքում ապրող 85 հայերի հետ այցելել էր Հայաստան։