Ուղեղում տեղավորված մակաբույծի պատճառով Չելյաբինսկի 12-ամյա աշակերտն սկսել է վատ սովորել, չի զգացել վերջույթները և քիչ է մնացել մեռնի։ Պատճառը բակի շունն է, որին նա շոյել է։
Ծնողները մի քանի ամիս առաջ նկատել են տարօրինակ վարքագիծ իրենց որդու՝ Միշայի մոտ։ Սկզբում նրանք կարծել են, թե երեխայի վատ առաջադիմության պատճառը դասերի ծանրաբեռնվածությունն է։ Բայց երբ երեխայի ձեռքերն ու ոտքերը սկսեցել են թուլանալ, և նրա դեմքը խեղվել, ծամածռվել է, անհանգստացել են։
Մանկական հիվանդանոցի նյարդավիրաբույժները տղայի ուղեղում էխինոկոկոզ են հայտնաբերել: Մակաբույծների թրթուրները մտել են գլխի մեջ և ձևավորել բազմաթիվ հանգույցներ:
Ուշադրություն. վարակը կարելի է ձեռք բերել նույնիսկ թափառող կենդանիների հետ շփումից: Միշայի դեպքում մակաբույծը հասել է ուղեղ, թեև այն սովորաբար տեղակայվում է է լյարդի և թոքերի վրա։
Բարեբախտաբար, բժիշկները հեռացրել են կենդանի ուռուցքը։ Այժմ տղան ապաքինվում է բժիշկների հսկողության ներքո։
Տեսանյութը կարող եք դիտել Azg.am-ի տելեգրամյան ալիքում։