Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ. դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է

11

Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ։ Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ բողոքը մերժվել է։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Մնացականյանի, մերժել է Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը, որը բերվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ: Այսպիսով, վերջիններս կշարունակեն մնալ ազատության մեջ»,- նշել է պաշտպանը։