Ռուս ֆիլմարտադրողները դժգոհում են՝ երկրում տեսախցիկների ու ոլորտի հետ կապված այլ տեխնիկայի դեֆիցիտ կա։ Այս մասին «Газета.Ru»-ն է գրում։
Պատճառը Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատժամիջոցներն են, որոնց պատճառով եվրոպական մի շարք ապրանքանիշերի գործունեությունը ՌԴ-ի տարածքում դադարեցվել է։ Բացի այդ՝, ֆիլմարտադրողները նոր տեխնիկա ներկրել նույնպես չեն կարողանում։ «Տեխնիկական բազան թարմացնել չենք կարողանում»,- սրտնեղում են կինոյի մարդիկ։
РБК-ի տեղեկություններով՝ ռուսական կինոյի մոտ 90 տոկոսը դրսից բերված տեխնիկայով է նկարվում։
Ս․Վ․