Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին լրագրողական հոդված չէ, որից կարելի է կոնտեքստից կտրված մեջբերումներ անել. Տիգրան քահանա Բադիրյան

22/04/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետի այն խոսքերում, որ «եթե եկեղեցու հարաբերությունները  կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ», աստվածաբանական որևէ միտք չկա. սա ընդամենն ինքնաարդարացման ոչ այդքան հաջող փորձ է, որով այդ անձը փորձում է մի տեսակ լրագրողական տրամաբանությամբ ինչ-որ մեջբերում հիմնավորել։ Բայց Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին և այլ եկեղեցիների ներկայացուցիչներին լրագրողական հոդված չէ, որից կարելի է կոնտեքստից կտրված մեջբերումներ անել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան եկեղեցական ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։

Նրա խոսքով՝ Պողոս առաքյալի թուղթը հստակ տրամաբանությամբ, կոնկրետ Եկեղեցու խնդրի վերաբերյալ վերջինիս տեսակետն է։

«Եկեղեցու մասին պատկերացումները կարող են ճշմարիտ  լինել միայն այն դեպքում, երբ մարդը Քրիստոսի մարմնի անդամ է, Եկեղեցու անդամ է, Սուրբ Հաղորդություն է ստանում։ Եթե հարցին զուտ աստվածաբանորեն նայենք, Սուրբ Հոգին ներգործում է Տիրոջ մարմնի մեջ, այսինքն՝ Եկեղեցու մեջ։ Եթե մարդը դուրս է այդ Եկեղեցուց, իր  բոլոր դատաղությունները միգուցե գիտական-քաղաքական առումներով կարող են իրենց մեջ ճշմարտության ինչ-որ հատիկ ունենալ, բայց աստվածաբանական տեսակետից միանշանակ մերժելի և սխալ են։

Նման մոտեցումներ Եկեղեցին շատ վաղուց է տեսել և լսել, և պատմության ընթացքում էլ նման դեպքեր ունեցել ենք, երբ երկրի առաջին դեմքը Եկեղեցու հանդեպ վատ վերաբերմունք է ունեցել։ Պատմությունը մեզ շատ հստակ ցույց է տվել, թե ինչ հանգուցալուծումներ են եղել, որովհետև դեմքերն անցնում-գնում են, բայց Եկեղեցին Աստծո հավիտենական թագավորության ներկայությունն է Երկրի վրա։

Այնպես որ դժվար է հոգևոր տեսանկյունից մեկնաբանել ՀՀ վարչապետի ելույթը, որովհետև այնտեղ հոգևոր ընկալում ընդհանրապես չկա։ Սուրբ գրքի ընկալումն էլ ավելի ոչ ավանդական և ոչ հայրաբանական ավանդության մեջ է, այլ ավելի ինքնաարդարացման և անձնապաշտական է»,- ասաց Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր՝ համաձայն չէ, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունը կառավարության հետ լավ չէ, և առկա են խնդիրներ:

«Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները  կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ», – ասել էր նա:

Փաշինանն իր ելույթը ավարտել էր Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթով. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու  եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Facebook-ն արգելափակել է ոչ թե միայն «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների, այլ առհասարակ բոլոր շրջանակների պատրաստման հնարավորությունը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարզաբանումը

Հաջորդ գրառումը

Արցախցի մարզիկ նվաճել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախցի մարզիկ նվաճել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական