Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չի բացառվում, որ շարժման՝ առավել մեծ թափ հավաքելուց հետո դրան միացած ուսանողների նկատմամբ ամենատարբեր ճնշումներ գործադրվեն. կրթության փորձագետ

08/05/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե Կոնսերվատորիայի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները միացել են շարժմանը, բնականաբար դա իրենց կամքը և ցանկություն է։ Այժմ կարևոր է, որ նրանք ազատ լինեն իրենց որոշումներում, նրանց նկատմամբ չլինեն  ճնշումներ և ուղղորդումներ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Բոլորս էլ գիտենք, որ նմանօրինակ շարժումներում երիտասարդությունը շատ մեծ դերակատարում կարող է ունենալ, ինչպես որ միշտ եղել է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա միաժամանակ նշեց, որ լինելով դասախոս և մոտիկից շփվելով ուսանողության հետ՝ կարող է փաստել՝  երիտասարդների նկատմամբ ճնշումների մասին ազդակներ այս պահին չի ստացել, սակայն չի բացառվում, որ շարժման՝ առավել մեծ թափ հավաքելուց հետո դրան միացած ուսանողների նկատմամբ ամենատարբեր ճնշումներ գործադրեն։

«Այս պահին շարժումը նոր թափ է հավաքում, և շատ բան կախված է, թե ինչ ուղերձներ կհղվեն, ովքեր կհայտնվեն գլխավոր դերում։ Այս ամենը շատ կարևոր է, որովհետև հաճախ հասարակությանը մեղադրում ենք, ասում՝ «Մարդիկ ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս»։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը. պետք է այնպիսի քայլեր անել, որ մարդիկ դուրս գան։ Շատերը մեղադրում են մարդկանց, ասում՝ «Տեսա՞ք 2018-ին ինչ արեցիք»։  Բայց հիմա էլ նորից ասում են դուրս եկեք փողոց։ Մարդիկ էլ իրենց հերթին մտածում են՝ «Եթե Կոնսերվատորիայի ուսանողները վերջում էլի ես պետք է մեղավոր դուրս գամ, ինչո՞ւ դուրս գամ փողոց։

Այսինքն՝ հասարակությանը չի կարելի մեղադրել, հետո էլ ուզել, որ նույն այդ հասարակությունը դուրս գա փողոց։ Ես շատ մարդ գիտեմ, որ ասում է՝ «Եթե 2018-ին սխալվել եմ, հիմա ինձ վրա են մեղքը գցում, բա որ հետո էլ ինձ վրա գցեն»»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Վերջում կրթության փորձագետը կրկինշեշտեց՝ շատ կարևոր է, որ ուսանողներն ամեն քայլ անեն իրենց կամքով և գիտակցումով։

«Որպես դասախոս՝ կարող եմ ասել, որ մերուսանողությունը շատ տարբեր ու բազմազան է, և ուսանողության ներսում կան տարբեր մոտեցումներ։ Մեծ մասի մոտեցումը, ցավոք սրտի, այն է, որ իրենք շատ հիասթափված են ամեն ինչից. սա մեր հաարակության մեծագույն խնդիրն է։

Այսինքն՝ ամբողջ հասարակությունը շատ հիասթափված է, ոչ ոքի չի վստահում։ Դրա համար կարևոր է, որ քաղաքական դերակատարների կամ շարժումների ընթացքն այնպիսին լինի, որ մարդկանց մոտ  վստահություն առաջանա, վստահություն լինի»,- ամփոփեց Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանների 200-ից ավելի ուսանողներ այսօր հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին միացել էին նաև Կոնսերվատորիայի ուսանողները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Երթը շարժվում է Երևան

Հաջորդ գրառումը

Վիտալի Բալասանյանը և մի շարք կազմակերպություններ միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՊՆ-ի վարժական հավաքներից

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նամակ՝ «Աբովյան» քկհ բանտարկյալից, ինչպե՞ս կարող է չոչ անող, նոր ոտք գցող երեխան քայլ անել, խաղալ, զբաղվել այս զնդանում

13/07/2025
Հասարակություն

Արցախցիներին արգելել են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում

13/07/2025
Հասարակություն

Հուլիսի 13-ին, Գլենդելում կանցկացվի հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու

13/07/2025
Հաջորդ գրառումը

Վիտալի Բալասանյանը և մի շարք կազմակերպություններ միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական