Շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։
Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր. Հայտնում են «Մուրացան» հիվանդանոցից։
6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ: Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն. վիճակները գնահատվում է բավարար: