Նարեկ Մանթաշյանին վիրահատել են

15

Փաստաբան Ալեսանդր Կոչուբաեւը տեղեկացնում է. «Այսօր Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Բժշկական չափանիշի տեսանկյունից ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։

Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն»: