Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։
Շնորհավորական նամակում Արմեն Սարգսյանը գրել է․
«Ջերմորեն հիշում եմ երեք տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։ Ես և տիկինս՝ Նունեն, մեծ հաճույքով հյուրընկալեցինք քեզ ու ընտանիքիդ նախագահական նստավայրում։
Ինձ հատկապես տպավորեց քո մեծ նվիրումը Հայաստանին։ Հուսով եմ` գիտես, թե որքան է Հայաստանը գնահատում քո ու ընտանիքիդ ջանքերը՝ համամարդկային դարձնելու Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ձեր անմնացորդ աջակցությունն ու համերաշխությունը 2020 թվականին Արցախի դեմ իրականացված հարձակման ժամանակ․․․
Միշտ, հատկապես ծննդյանդ օրը հիշիր, որ Հայաստանը քո տունն է ու հայրենիքը։ Այն քո մի մասնիկն է, և դու միշտ սպասված կլինես Հայաստանում»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ Հայաստան է եկել 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Նրան ուղեկցել են կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը եւ հայրական կողմից երկու զարմուհիները:
Քիմն այսօր դարձավ 42 տարեկան։