Մեխը

41

Իշխանությունները Երևանը պատրաստում են տոնական միջոցառման և դրա համար լուսավորության, զարդարանքի արարողություններ են անում՝ փողոցներ փակելով, խցանումներ ստեղծելով ու հուշարձաններ վնասելով։ Հրապարակված լուսանկարն ասվածի ապացույցն է։

Մի դիտարկում՝ ի՞նչ կանեին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, եթե Հանրապետության հրապարակի հուշարձանի վրա այս հսկա մեխը խփվեր նախկինների օրոք։ Իհարկե, լուսանկարները կբազմացնեին ու կփակցնեին կառավարական շենքերի պատերին՝ ի նշան բողոքի։

Այդ առիթով փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է.

«Սա պարզապես Հանրապետության հրապարակի շենքերի բարձրաքանդակների նկատմամբ անտարբեր կամ փնթի վերաբերմունքը վկայող նկար չէ։
Սա նկար է այն մասին, որ գեղցու լույսեր կախելու, քաղաքական էժան միավոր հավաքելու, արդյունքում մի քիչ ավել իշխելու, մի քիչ ավել փող դիզելու նպատակից բացի, չկա ոչինչ, չկա հայրենիք, չկա հայրենի հող, չկա հայրենի բնություն, չկա հայրենի պատմություն, չկա որևէ արժեք։
Իսկ արդյունքը պիտի լինի այն, ինչ կա ու դեռ ավելի վատ»։