Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտի 25-ին միանանք «Երկրի ժամին», մեկ ժամով լույսերն անջատենք

23/03/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 25-ին՝ ժամը 20։30-ին, բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) իր շուրջը կհամախմբի մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից՝ նվիրելու մեկ ժամ Երկրին և  անցկացնելու «Երկրի ժամը»։

2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։

Աշխարհի հազարավոր քաղաքներ, համայքներ ու միլիոնավոր անհատներ ամեն տարի իրենց նվիրումն են ցույց տալիս մեր մոլորակին՝ մեկ ժամով անջատելով էլեկտրականությունը կամ նվիրելով Երկրին ավելին՝ մոլորակի համար որևէ այլ դրական բան անելով։

Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 25-ին, ժամը՝ 20:30-21:30-ին: WWF-ը նշում է, որ 2023-ին շարժմանը հաղորդվելու է նոր շունչ՝ դարձնելով այն երբևէ կազմակերպվածներից ամենամասշտաբայինը։

Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ գալիք տարիները վճռորոշ են բնության անդառնալի կորուստների և կլիմայի փոփոխության դադարեցման համար: Այսպիսով՝ WWF-ն ընդգծում է այս խնդրին ուշադրություն սևեռելու և հանուն մեր ընդհանուր մոլորակի պահպանության համախմբվեու անհրաժեշտությունն ավելի քան երբևէ:

«Բացի լույսերը մեկ ժամով անջատելու շնորհիվ էներգիա խնայելուց՝ «Երկրի ժամը» կծառայի որպես ուշագրավ հիշեցում մեր մոլորակի կարևորության, այն պահպանելու անհրաժեշտության և այս ամենն անելու համար մեր ունեցած սահմանափակ ժամանակի մասին»,- նշում է WWF-Հայաստանի հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

WWF-Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին մարտի 25-ին՝ ժամը 20:30-ին, միանալ «Երկրի Ժամին»՝ անջատելով էլէկտրականությունն ու հատկացնելով մեկ ժամ Երկրին՝  մեր մոլորակի համար որևէ դրական բան անելու համար:

Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու գաղափարի շուրջ և հանրությանն իրազեկելով՝ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գևորգ Պետրոսյանին ձերբակալելիս նրա իրավունքները խախտվել են

Հաջորդ գրառումը

Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո. Քրեական ոստիկանության բացահայտումը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հաջորդ գրառումը

Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո. Քրեական ոստիկանության բացահայտումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական