Մահացած թոշակառուի աճյունը 6 տարի նեխել է բնակարանում

13

Բրիտանական Բոլթոն քաղաքում մահացած թոշակառուին 6 տարի անց են հայտնաբերել միայն, այն էլ՝ պատահաբար։ Այդ մասին «The Guardian» պարբերականն է գրում։

Նախկին հաշվապահ Ռոբերտ Օլտոնի կմախքն այս տարվա մարտին է հայտնաբերվել։ Գազի սպասարկման ծառայության աշխատակիցները կոտրել են տղամարդու բնակարանի դուռը՝ ստուգելու համար գազի անվտանգության համակարգը, այնինչ տղամարդու աճյուն են հայտնարբերել։

Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ է դարձել, որ Օլտոնը մահացել է 2017-ին՝ 70 տարեկանում։

Ս․Վ․