Ճապոնիայում 100 եւ ավելի տարիք ունեցող 92․139 մարդ է ապրում։ Նման ցուցանիշ այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ է գրանցվում, հետեւաբար այն պատմական թիվ է։ Ցուցանիշները ներկայացրել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։
Նախարարության ներկայացրածով՝ 100 եւ ավելի տարիք ունեցողների թիվն միայն այս տարի ավելացել է 1428-ով։ Նշվում է, որ երկարակյացների 89 տոկոսը կանայք են՝ թվով 81․589։
«2023-ին մեկդարյա հոբելյան է տոնում Ճապոնիայի 47․107 քաղաքացի։ Մեր երկրի ամենատարեց բնակիչը 116-ամայա Ֆուսա Տացումինն է»,- նախարարության տվյալները ներկայացնում են տեղական լրատվամիջոցներն ու ավելացնում, որ իրենց երկրում երկարակյաց մարդկանց թվի աճ նկատվել է՝ 1963-ից սկսած։ Այդ ժամանակ երկրում 100 եւ ավելի տարիք ունեցող 153 բնակիչ է եղել։
Ըստ նախարարության ներկայացրած վերջին տվյալների՝ Ճապոնիայում կյանքի միջին տեւողությունը կանանց դեպքում 87, տղամարդկանց դեպքում՝ 81 տարեկանն է։
Ս․Վ․