Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հուսով եմ՝ պետական մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման ծրագիրը շատ չի ուշանա, և որևէ երեխա մանկապարտեզում այլևս բռնության չի ենթարկվի. Աննա Ջավախյան

01/04/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ավագանու նախկին անդամ, «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբի համակարգող Աննա Ջավախյանը ողջունում է քաղաքային իշխանությունների նախաձեռնությունը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրել։

«Նման նախաձեռնությունները երբեք ուշացած չեն լինում։ Եթե այս որոշումը մեկ տարի հետո լիներ, այն ժամանակ ևս տեղին էր լինելու, բայց միաժամանակ հասկանում ենք, որ որքան շուտ՝ այնքան լավ։ Պետական մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու որոշումն այս պահին է կայացվել, և ես ուրախ եմ դրա համար։ Միայն շատ հուսով եմ, որ ծրագրի փաստացի իրագործումը շատ չեն ուշացնի»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աննա Ջավախյանը՝ հավելելով, որ իր համար տարբերություն չկա՝ ավելի վաղ իր կողմից նախաձեռնված է առցանց ստորագրահավաքի, թե Երևանի քաղաքապետի հանձնարարականի արդյունքում են տեսահսկող սարքերը տեղադրվելու։

Մեր զրուցակցի խոսքով՝ իր համար ամենակարևորն այն էր, որ խնդիրը լուծում ստանա, և որևէ երեխա մանկապարտեզում այլևս բռնության չենթարկվի, բացի այդ՝ պաշտպանված լինեն դայակները և դաստիարակները, որոնց երբեմն անհարկի մեղադրում են մասնագիտական գործունեությունը ոչ պատշաճ իրականացնելու կամ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։

«Եվ երրորդ՝ սա լուրջ վերահսկողական մեխանիզմ է, որը քաղաքային իշխանություններին հնարավորություն է տալու վստահ լինել, որ մանկապարտեզներում ամեն բան ճիշտ է ընթանում։

Ինձ ամենաշատն այն է ուրախացրել, որ Երևանի քաղաքապետարանում հասկացել են՝ այլ կերպ այդ ամենը վերահսկել հնարավոր չէ, և պետք էլ չէ նոր հեծանիվ հնարել։ 21-րդ դարում տեսախցիկն այնպիսի տեխնոլոգիական զարգացում է, որ բոլոր լծակներն ընձեռում է, և ուղղակի անմտություն է չօգտվել դարի տեխնոլոգիական նվաճումներից՝ սպասելով, որ ինչ-որ մեկը խղճի կամոք պետք է լավ աշխատի։ Այդպես չի լինում։

Եթե մարդիկ իմանան, որ կան հստակ վերահսկողական մեխանիզմներ, և իրենց միշտ հետևում են, առավել զգոն կաշխատեն։ Խոսքն, իհարկե, մասնագիտական գործունեության վերահսկողության մասին է, ոչ թե անձնական կյանքի. ոչ ոք իրավունք չունի հետևելու, թե, օրինակ, դաստիարակն ինչպես է իր ընդմիջումն անցկացնում. դա իր իրավունքն է, իր անձնական ժամանակը։ Բայց այն ընթացքը, որ նա երեխաների կողքին է, այո՛, պետք է վերահսկել»,-համոզմունք հայտնեց «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբի համակարգողը։

Աննա Ջավախյանը միաժամանակ չբացառեց, որ բռնության հակումներ ունեցող, երեխաներին ծեծելով ինչ-որ բան հասկացնելու սովոր դայակները կամ դաստիրակաները սաների նկատմամբ փորձեն բռնություն կիրառել այն գոտիներում, որտեղ տեսախցիկները հասանելիություն չունեն։ Սակայն, եթե մանկավարժը երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել օրինակ՝ սանհանգույցում, տեսախցիկները միևնույն է ֆիքսելու են, որ դայակի կամ դաստիարակի ուղեկցությամբ զուգարան գնացած երեխան այնտեղից վերադառնալուց հետո ընկճված է, հուզված է կամ լաց է լինում։

«Եթե ծնողը կասկածներ ունենա, որ իր երեխային վատ են վերաբերվել, տեսագրությունը դիտելիս կտեսնի, որ դայակը կամ դաստիարակն իր բալիկին տարավ սանհանգույց, հետո այնտեղից դուրս եկան, և երեխան այլայլված է, լացում է։ Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կհաջողեցնեն այս դեպքում էլ  այլ ճանապարհներ գտնել իրենց սև գործն անելու համար, բայց դրա համար էլ մանկապարտեզները տնօրեններ ունեն։ Անհնարին է, որ առավոտյան ժամը 9։00-ից մինչև 17։30 տնօրենը գտնվի մանկապարտեզում և չտեսնի և չլսի, որ իր ղեկավարած կրթօջախում ինչ-որ մեկն անընդհատ գոռում է  երեխաների վրա կամ նրանց խփում։

3-5 տարեկանը երեխայի այն զգայուն տարիքն է, որ պետք է շատ ուշադիր լինել։ Բնավորության, անհատականության ձևավորման բոլոր հիմքերը դրվում են հենց այս հասակում, երբ երեխայի ենթագիտակցության մեջ ինչ-որ բաներ են նստում, որոնք հետո նա հիշելու է մեծ տարիքում։ Եվ որքան մանկապարտեզից լավը ենթագիտակցության մեջ նստեցնենք, այնքան հստակ կիմանանք, որ վաղը-մյուս օրն առողջ հասարակություն ենք ունենալու»,- ամփոփեց Աննա Ջավախյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում, հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում տեղադրել տեսախցիկներ։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», – ասաց Ավինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն աճել է 123,7 տոկոսով

Հաջորդ գրառումը

ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական