Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաշվի առնելով, որ Հայաստանը ոչ բարեկամ երկրներով է շրջափակված՝ այո՛, մեզ մոտ նաև կանայք պետք է ծառայեն. ռազմական փորձագետ

21/04/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորմալ եմ վերաբերում կանանց՝ բանակում ծառայելուն, իհարկե ոչ այն առումով, որ ցանկանում եմ՝ հայ օրիորդները անպայման ծառայեն. դա որոշակի առումով այնքան էլ նորմալ չէ, որովհետև երիտասարդ հայ կնոջ ապագան ընտանիք կազմելն է, որդեծնությունը։ Բայց հաշվի առնելով, որ Հայաստանը ոչ բարեկամ երկրներով է շրջափակված՝ այո՛, մեզ մոտ նաև իգական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով 6 ամսով պարտադիր զինվորական ծառայության համակարգի ներդրման փաստին։

«Կան զինվորական մի շարք մասնագիտություններ, որտեղ իգական սեռի ներկայացուցիչներն առավել արդյունավետ են ծառայում, քան արական սեռի ներկայացուցիչները։ Օրինակ՝ լուրջ բանակներում դիպուկահարների մեծ մասը կանայք են։ Իգական սեռի ներկայացուցիչները կարող են նաև այլ ստորաբաժանումներում ծառայել։

Իսրայելական բանակում, օրինակ, կանայք ծառայում են օդուժում, զրահատանկային և հրթիռահրետանային զորքերում, ինչպես նաև հետևակում»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Ռազմական փորձագետի խոսքով՝ ներկա պայմաններում պետք է օգտագործվի նաև պահեստազորում գտնվող սպաների՝ մի քանի տասնյակ հազարի հասնող ռեսուրսը, ինչը, սակայն, չի արվում։

«Պահեստազորում գտնվող մարդիկ ունեն կրթություն. նրանցից շատերն առնվազն մեկ-երկու ռազմական բուհ են ավարտել, ունեն մարտական գործողությունների մեծ փորձառություն։ Իսկ Փաշինյաննն այժմ զբաղված է զուտ իմիտացիայով և բառախաղերով։

Ինչ վերաբերում է իշխանությունների ձևակերպմանը, որ ներդրվում է «իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ», թող բառախաղով չզբաղվեն. կամավոր-պարտադիր չի լինում։ Եթե ծառայությունը պարտադիր է, նշանակում է, որ նաև Սահմանադրության մեջ, մի շարք իրավական ակտերում պետք է ամրագրվի, որ զորակոչվում են նաև իգական սեռի անձինք՝ այսինչ տարիքից, այսքան ժամկետով։ Իսկ դա կլինի պարտադիր զորակոչ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ. ծառայությունը կտևի 6 ամիս:

Նախատեսվում է որոշումը իրագործել ձմեռային զորակոչից։ Ծառայության ավարտից  հետո կանայք կստանան պատվո վճար 1 մլն դրամի չափով։

Օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Հ.Գ. Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարությա  նիստոսւմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ եթե կամավոր է, ապա ինչո՞ւ է կոչվում պարտադիր, նախարարը պարզաբանեց՝ կամավոր է լինելու մինչև զորակոչվելու ժամկետը, 6 ամիսը դառնում է պարտադիր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ ՀՀ ՊՆ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում հրաշալի հասկանում են՝ ՀՀ իշխանություններին նույնիսկ իրենց կողմնակիցներն այլևս չեն վստահում. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում հրաշալի հասկանում են՝ ՀՀ իշխանություններին նույնիսկ իրենց կողմնակիցներն այլևս չեն վստահում. ռազմական փորձագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական