Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ և ռուս փորձագետները կարևորում են նոր մեխանիզմների ներդրմամբ ռուսաց լեզվի դասավանդումը հայկական ուսումնական հաստատություններում

16/11/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ և ռուս փորձագետները նոյեմբերի 16-ին Կլոր սեղանի շրջանակներում քննարկեցին հումանիտար ոլորտում երկու երկրների հարաբերություններին առնչվող արդի հիմնախնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն ասաց, որ հայ-ռուսական արդի հիմնախնդիրներից մեկը լեզվի պահպանման և զարգացման հարցն է:

«Հայ և ռուս ժողովուրդներն ունեն բարիդրացիական ջերմ հարաբերություններ և նրանց կապող օղակներից մեկը լեզուն է: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մակարդակի վրա է գտնվում ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև՝ երկու ժողովուրդների պատմության դասավանդման մակարդակը մեր դպրոցներում և բուհերում»,-ասաց Սաֆարյանը: Նա հույս հայտնեց, որ ծավալված քննարկումների արդյունքում կառաջարկվեն նոր լուծումներ և մեխանիզմներ` ռուսաց լեզվի դասավանդման արդիականացման հետ կապված:

Նա նշեց, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում` աշխատանքային միգրանտի կարգավիճակով: Հազարավոր երիտասարդներ բարձրագույն կրթություն են ստանում Ռուսաստանի բուհերում: Հայաստանում տուրիստական ամենամեծ հոսքն ապահովում են Ռուսաստանի քաղաքացիները և ավելի քան 100 հազար Ռուսաստանի քաղաքացիներ այսօր ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում:

«Այս ամենը նշանակում է, որ կյանքն է ստիպում օրեցօր էլ ավելի լավ տիրապետել ռուսաց լեզվին և գրականությանը: Որոշ պրոֆեսորներ և դասախոսներ ահազանգում են , որ բուհերում ռուսաց լեզվի իմացության մակարդակը բավարար չէ: Բայց մենք ունենք նաև երիտասարդներ, ովքեր ռուսաց լեզվով մեծ պատվով ներկայացնում են հարազատ բուհերը Ռուսաստանում և այլ երկրներում»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Նա վստահեցրեց, որ ռուսաց լեզվին լավ տիրապետելը չի նշանակում չուսուցանել այլ երկրների լեզուներ: Անհրաժեշտ համարեց գտնել նոր լուծումներ ռուսաց լեզվի իմացության մակարդակը ուժերի ներածին չափով առաջ տանելու համար:

Հայաստանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչ Տատյանա Գրոնսկայան ևս կարևորեց թեմայի վերհանումն ու դրա շուրջ քննարկումների ծավալումը:

«Կարծում եմ, որ հաջորդ տարի ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի տարվա անցկացման ծրագիրը ևս դրականորեն կազդի այս հիմնախնդրի լուծման համար և կտա նոր հնարավորություններ առաջ մղելու, պահպանելու ռուսաց լեզուն»,-ասաց նա:

Կլոր սեղանի կազմակերպիչներն էին Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա), ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսագիտության կենտրոնը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն և Եվրասիական փորձագիտական ակումբը։ Կլոր սեղանին առցանց մասնակցեցին նաև Մոսկվայից ժամանած փորձագետները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելառուսում հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ն Գոմելի եւ Մոզիրի ուղղությամբ կամուրջներ է պայթեցրել

Հաջորդ գրառումը

Tekeyan Cultural Association Holds 36th Convention Via Zoom

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Tekeyan Cultural Association Holds 36th Convention Via Zoom

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական