Երգչուհի Շերն անհանգստացած է իր հայրենակիրցների համար. ադրբեջանցիները սպանում են հայերին, աշխարհը լռում է, որովհետև Ադրբեջանը նավթ ունի:
«Ես վախենում եմ հայերի համար:
Ադրբեջանից նրանց ոչ ոք չի պաշտպանում։
Հայաստանը նավթ չունի, իսկ ադրբեջանցիները սպանում են նրանց: Երբ ես Երևան էի այցելել, գնացի 2 մանկատուն, որտեղ հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք կոտորվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան, նրանք նավթ ունեն»,- գրել է Շերը «Թվիթերում»: