Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով

29/07/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հիմնական հանցատեսակների թվի աճով:

Գրանցված 17 005 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (63,2 տոկոս) և միջին ծանրության (22,5 տոկոս) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են ընդհանուր հանցագործությունների 85,7 տոկոսը:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, խարդախության, բնակարանային գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը:

Հաշվետու ժամանակահատվածում 2,8 տոկոսով աճել է բացահայտման արդյունավետությունը:

Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 134-ը կաշառակերության դեպքեր են, 64-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացնելու կամ վատնելու, 44-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 90-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 47-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 91 524 նյութ, հարուցվել է 10 065 քրեական գործ:

Արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով:

2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։

Հաշվետու զեկույցին հաջորդեց բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվեցին

պարեկային ծառայությանը վերաբերող հարցեր: Ներկայացվեցին Լոռու և Շիրակի մարզերում արդեն իսկ գործող պարեկային ծառայության դրական աշխատանքը, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերում պարեկային ծառայություն ստեղծելու գործընթացը: Անդրադարձ եղավ նաև հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքին: Խնդիր դրվեց կատարելագործել սպասարկման մակարդակը, առավել բարելավել հասարակական կարգի ապահովման որակը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշեց առկա թերություններն ու բացթողումները և տվեց հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինձ մոտ բացի ճնշման սրացումներից լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել․ Մամիկոն Ասլանյանը վերադարձել է կալանավայր

Հաջորդ գրառումը

Արսեն Մարտոյանը, Գեւորգ Մուրադյանը, Գոռ Մաթեւոսյանն ազատ կարձակվեն. Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կմնան կալանքի տակ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հաջորդ գրառումը

Արսեն Մարտոյանը, Գեւորգ Մուրադյանը, Գոռ Մաթեւոսյանն ազատ կարձակվեն. Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կմնան կալանքի տակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական