Հուլիսի 28-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է՝ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Ու մինչ հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։
Պարզվում է վիրավորների ինքնությունը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրը հայտնում է, որ վիրավորներն ամուսիններ են, և որ նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, թե հրազենային վերքեր։
Դեպքի հանգամանքները պարզվում են, գործողություններ են կատարվում հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ դեպքի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունները արդեն հայտնի են։ Նախաքննության շահերից շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում։