Շամպուններում օգտագործվող սուլֆատների երկու հիմնական տեսակ կա՝ նատրիումի լաուրիլ սուլֆատ և նատրիումի լաուրեթ սուլֆատ: Այս սուլֆատների նպատակն է ստեղծել փրփուրի ազդեցություն՝ ձեր մազերից յուղն ու կեղտը հեռացնելու համար: Եթե ձեր շամպունը հեշտությամբ փրփրում է ցնցուղի ժամանակ, ապա այն հավանաբար պարունակում է սուլֆատներ:
Թեև սուլֆատներն արդյունավետ են մազերից կեղտը և յուղը հեռացնելու համար, բայց ձեր օրգանիզմը կարող է բացասաբար արձագանքել սուլֆատներին, եթե ունեք զգայուն մաշկ կամ մազ, կամ եթե ալերգիկ եք։
Սուլֆատ չպարունակող շամպուն է խորհուրդ տալիս մաշկաբանության ամերիկյան ակադեմիան (AAD)։ Այն կոչ է անում խուսափել սուլֆատներից, եթե ունեք էկզեմա, ռոզացեա, կոնտակտային դերմատիտ կամ զգայուն մաշկ:
Հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիա, եթե զգայուն եք սուլֆատների նկատմամբ։ Այդ դեպքում կարող եք նկատել հետևյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը ձեր գլխի և դեմքի վրա սուլֆատային շամպուն օգտագործելուց հետո.
կարմրություն
մաշկի վրա ցան
այտուց (բորբոքում)
քորի առաջացում
Եթե ունեք չոր և բարակ մազեր, խուսափեք սուլֆատներից: Մազերի այս տեսակներն ավելի փխրուն են, և սուլֆատային շամպունի, օճառի ազդեցությունը կարող է ձեր մազերից հեռացնել բնական յուղերը, որոնք անհրաժեշտ են դրանք առողջ պահելու համար:
Սուլֆատները մազերն էլեկտրականացնում են և կարող են թնջուկներ առաջացնել։
Ընդհանուր առմամբ, սուլֆատ չպարունակող շամպուններն ավելի թանկ են, քան սովորական սուլֆատ պարունակող շամպունները: Բայց արժե թանկ վճարել, հատկապես եթե դուք զգայուն մաշկ կամ մազեր ունեք:
Սուլֆատ չպարունակող շամպուն օգտագործելիս հաշվի առեք հետևյալ խորհուրդները՝ եթե ձեր մազերը յուղոտ են, լվացեք յուրաանչյուր 2-րդ օրը մեկ, եթե չոր են, լվացեք 3-4 օրը մեկ։
Օգտագործեք նաև կոնդիցիոներ, բայց այն քսեք միայն մազերի ծայրերին։
Ձեր մազերը շուտ կվնասվեն, եթե ամեն օր օգտագործեք էլեկտրական վարսահարդարիչ։