Երևանի թիվ 22 դպրոցը կկրի Գևորգ Արշակյանի անունը

21

Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիի ազատագրման ժամանակ նոյեմբերի 7-ին զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունով։ Երևանի ավագանու հունիսի 21-ի նիստի ժամանակ ավագանու անդամները որոշումը կայացրել են միաձայն։

Գևորգն ավարտել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետները և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։

Պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Գևորգը համալսարանական իր ընկերների հետ ձևավորել էր կամավորական դասակ և մեկնել Արցախ: Մինչ պատերազմի վերջին օր, կյանքի վերջին շունչը նա մնաց Արցախում՝ իր սիրելի Շուշիում։