Եվս 40 միլիոն մարդ կարող է քրոնիկ քաղցի խնդիր ունենալ

9

«2022-ին ևս 40 միլիոն մարդ կբախվի քրոնիկ քաղցի խնդրին։ Ագրոարդյունաբերությունը անորոշ վիճակում է և կրում է Ուկրաինայում ստեղծված պատերազմական իրավիճակի ազդեցությունը։ Մենք սա կանխատեսում ենք Ուկրաինայի իրողությունից ելնելով»,- ասել է Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գիտաժողովում։

Նրա խոսքով՝ 2023թ. սովի խնդրին կարող է բախվել արդեն ավելի քան 70 մլն մարդ։