Ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանը այսօր աուդիոուղերձ է հղել իր հետևորդներին՝ հորդորելով նրանց մարտի 25-ին, ժամը 12:00 Երևանում ԱՄՆ դեսպանատան առջև հանրահավաք անցկացնել՝ պահանջելով Ղուկասյանի անհապաղ ազատումը ամերիկյան բանտից։
Ղուկասյանը նաև պնդել է, որ ԱՄՆ վարչակազմից «ինչ որ մեկը ՀՀ իշխանությունների հետ գործարքի մեջ է մտել և իրեն հետապնդում է»։
«Հանրահավաքով դուք պետք է ցույց տաք, որ ես միայնակ չեմ, որ այդ մարդը հասկանա», – նկատել է նա։ Ղուկասյանը նաև հավաստել է տարածվող լուրերի իսկությունը առ այն, որ ԱՄՆ-ում նրա կողմնակիցները փորձում են տարբեր մարդկանցից «ՀՀ իշխանությունների կոռումպացվածությունը փաստող վկայություններ հավաքագրել»։
Նա նաև հավաստել է իր՝ Վարդան Ղուկասյան տելեգրամյան ալիքում այսուհետ հայտնված բոլոր տեղեկությունների իսկությունը։