Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում Գյումրի քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ի նշան բողոքի, ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները և սահմանազատել տարածքը։
Քաղաքացին այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։ Ոստիկանները բանակցելու արդյունքում կարողացել են քաղաքացուն համոզել, որ նա դուրս գա ավտոմեքենայից: Այնուհետև նա ոստիկանների հետ գնացել է ոստիկանության բաժին։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է կարգազանցի ինքնությունը։