Եվրոպացի ու ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ գլոբալ տաքացման հետեւանքով՝ առաջիկա տասը տարում մասշտաբային անապատացում կսկսվի հատկապես Ամերիկայի ու Չինաստանի տարածքում։
Ամերիկյան Թավթսի համալսարանի կատարած հետազոտությանը հղում անելով՝ ռուսական ТАСС գործակալությունը գրում է, որ առաջիկա 6-16 տարվա ընթացքում երաշտ կդիտվի հատկապես այն հատվածներում, որտեղ ամերիկացիներն ու չինացիները հացահատիկ են աճեցնում։
«Ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել՝ անտանելի ու չոր շոգը, որ 20-րդ դարավերջի տվյալներով, կարելի է ասել, 100 տարին մեկ էր գրանցվում, այժմ կարող է ավելի հաճախ դիտվել․ ԱՄՆ Միջին Արեւմուտքում՝ 6, իսկ Չինաստանի շրջաններում՝ 16 տարին մեկ։ «Իսկ դա իր հերթին հացահատիկի արտադրությանը, այսինքն՝ նաեւ հացի արտադրությանն է վնասելու»,- ասված է համալսարանի հրապարակած զեկույցում։
Ս․Վ․