Գազ չի լինելու

17

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 23-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սարահարթ, Շենավան, Գոգարան, Շիրակամուտ, Գեղասար, Մեծ Պառնի, Սարալանջ, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ գյուղերի, «Ղալթաղչի» կայարանի գազասպառողների, «Հրաչյա Մովսիսյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-  ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրությունում: