Գեղարքունիքի մարզում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում Opel և ՎԱԶ 21072 մակնիշի ավտոմեքենաների բախվելուց առաջացած հրդեհի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի:
Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, որից հետո նրանց միջից հայտնաբերել են 6 մոխրացած դիեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։